Сайт продаётся (Կայքի վաճառք)!

2015-2016 սեզոնի ոճային շարֆերի հինգ տարբերակ

Տաքուկ ու գեղեցիկ շարֆը այս ձմռանը մեզ պետք կգա։ Այսինքն ինչու ձմռանը, արդեն հիմա է պետք: Ժամանակակից նորաձեւությունը մեզ թույլ է տալիս մեր զգեստապահարանը համալրել հետաքրքիր մոդելներով:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում շարֆերի հինգ լավագույն տարբերակները գալիք ձմռան համար

1. Գույնզգույն սնուդ

Հարմար է միագույն բաճկոնի կամ մուգ երանգի վերարկուի համար: Սնուդի գույների բազմազանության շնորհիվ այն հնարավոր կլինի համադրել մեծ քանակությամբ աքսեսուարների հետ:

2. Բրդե շարֆ

Տարվա ցուրտ եղանակների համար նախատեսված այս դասական գործվածքը շատ գրավիչ տեսք կունենա, եթե գունավոր թելերից գործվի ու համադրվի մուգ վերնազգեստի հետ:

3. Երկար միագույն շարֆ

Այն շատ շահեկան տեսք կունենա թե մուգ հագուստի, թե ուղտի բրդի գույնի դասական վերարկուի հետ:

4. Գծավոր շարֆ

Եվս մեկ տարբերակ դասական ոճի սիրահարների համար: Թարմ տեսք ունի պաստելային երանգների շնորհիվ ու շատ գեղեցիկ է մոխրագույն, շագանակագույն ու կապույտ բաճկոնների կամ վերարկուների հետ:

5. Շատ մեծ գործվածքով շարֆ

Այն ձմեռային հարմարավետության մարմնավորումն է: Դրա մեջ կարելի է փաթաթվել գլխով կամ էլ թողնել, որ ծայրերը կախված մնան:

Աղբյուր՝ Liza.ua

16.11.15 | հասարակություն