Сайт продаётся (Կայքի վաճառք)!

2015-ի տասը լավագույն օդանավակայաններն՝ ըստ CNN-ի

CNN պարբերականը ներկայացրել է 2015-ի լավագույն օդանավակայանների թոփ տասնյակը։ Այս ցուցակում ընդգրկված օդանավակայաններն առանձնանում են իրենց մատուցած ծառայություններով, հարմարավետությամբ, արտաքին եւ ներքին գեղեցկությամբ, զվարճանքի վայրերով, արագ եւ քաղաքակիրթ սպասարկմամբ եւ այլն։

10. Կլոտեն միջազգային օդանավակայան, Ցյուրիխ, Շվեյցարիա

Հարմարավետ եւ մաքուր օդանավակայան՝ հաճելի լուսավորությամբ։

9. Կուալա Լամպուր միջազգային օդանավակայան

Այս օդանավակայանը նման բարձ գնահատանքի է արժանացել մաքուր, հարմարավետ, ընդարձակ լինելու համար։ Այստեղ կարելի է այցելել բազմաթիվ ռեստորաններ եւ առեւտրի կենտրոններ, ինչպես նաեւ օգտվել անվճար Wi-Fi-ից։

8. Վանկուվերի միջազգային օդանավակայան

Օդանավակայանը տարբերվում է իր հարմարավետությամբ եւ բարեհամբույր վերաբերմունքով։ Այստեղ կարելի է տեսնել արվեստի եւ թանգարանային ցուցանմուշներ, ինչպես նաեւ այցելել բազմազան առեւտրի կենտրոններ եւ ռեստորաններ։

7. Հելսինկի միջազգային օդանավակայան

Այս տարի Հելսինկի միջազգային օդանավակայանը հայտվել է լավագույն թոփ 10-ում, քանի որ մարտ ամսին այստեղ տեղադրվել են քնելու համար նախատեսված հատուկ վայրեր, որը չի կարող չգնահատվել ուղեւորների կողմից։

6. Մյունխենի միջազգային օդանավակայան

Մյունխենի միջազգային օդանավակայանով թռչելը միշտ հաճելի, հարմարավետ եւ վստահելի է։ Օդանավակայանն ունի իր գարեջրատունը, սպա սրահը, կինոթատրոնը, խաղատունը եւ մինի-գոլֆի դաշտ։

5. Հոնկոնգի միջազգային օդանավակայան

Հոնկոնգի միջազգային օդանավակայանում կան եւ այգիներ, եւ քնելու համար նախատեսված սենյակներ, եւ սպա կենտրոններ, որոնք լուսավորված են բնական լույսով։

4. Թայփեյ միջազգային օդանավակայան, Թայվան

Թայփեյ միջազգային օդանավակայանում ձեզ սպասվում են հարմարավետ աթոռներ, կարմիր գորգ, անվճար գրադարան, արվեստի եւ թանգարանային նմուշների ցուցադրություն։

3. Հանեդա միջազգային օդանավակայան, Տոկիո

Հանեդա միջազգային օդանավակայանը գրավում է զբոսաշրջիկներին իր հարմարավետությամբ, ժամանակից եւ քաղաքակիրթ սպասարկմամբ։ Քաղաքի կենտրոնից օդանավակայան հասնելու համար ձեզանից կպահանջվի ընդամենը 45 րոպե, ինչը բավականին հարմար է՝ համեմատած Տոկիոյի մյուս՝ «Նարիտա» օդանավակայանին, ուր հասնելու համար հարկավոր է մոտ 2 ժամ։

2. Ինչհոն միջազգային օդանավակայան, Հարավային Կորեա

Օդանավակայանն առաջարկում է անվճար ցնցուղ ընդունելու հնարավորություն, գերարագ Wi-Fi, հարմարավետ նստատեղեր եւ բարեհամբույր սպասարկում։

1. Չանգի միջազգային օդանավակայան, Սինգապուր

 

Չանգի միջազգային օդանավակայան նման բարձ գնահատանքին եւ այս տասնյակում լավագույնի տիտղոսին է արժանացել, քանի որ այստեղ կարելի է գտնել սպա կենտրոն, շոգեբաղնիք, թիթեռնիկների այգի, մարզասրահ, անվճար կինոթատրոն։ Ուղեւորները նույնիսկ 22 ժամ անցկացնելուց հետո չեն ցանկանում հեռանալ օդանավակայանից։

 

Պատրաստեց՝ Յանա

 

21.10.15 | հասարակություն