Сайт продаётся (Կայքի վաճառք)!

2015թ.-ի լավագույն հայտնագործությունները (ֆոտո)

Աշխարհում ամեն տարի տասնյակ նոր սարքավորումներ են հայտնվում, որոնք արդյունավետ են և որոնցից յուրաքանչյուրը նոր հորիզոններ է բացում այս կամ այն առարկայի հանդեպ մեր ունեցած ընկալման համար: Կարելի է ասել, որ ապագան արդեն այստեղ է:

Pantelligent

Այն ձգտում է պատասխանել բոլոր հարցերին, որոնք կարող են առաջանալ խոհանոցում պատրաստելիս: Բջջային հավելվածը առաջարկում է ընտրել անհրաժեշտ բաղադրատոմսը, իսկ հետո օգտագործել Bluetooth-ի միջոցով հատուկ ջերմային ցուցումը, որպեսզի ցույց տա ռեալ ժամանակում բոլոր խորհուրդները:

Hackaball

Այս խաղալիքը թույլ է տալիս երեխաներին ծրագրավորում սովորել: Գնդակի մակերեսով տեղակայված են լուսադիոդները, այն առաջարկում է լուծել մի շարք խնդիրներ:

Apple Pencil и iPad Pro

Apple-ի նոր մատիտը հնարավորություն է տալիս նկարել էկրանին, ինչպես սովորական թղթի վրա: iPad Pro-ի հետ համատեղ այն իդեալական է ստեղծագործ մարդկանց համար:

Բիոնիկ ականջներ

Այս փոքր սարքի օգնությամբ մարդիկ կարող են կարգավորել կողմնակի աղմուկը: Հատուկ հավելվածը թույլ է տալիս ընտրել, թե տվյալ պահին օգտատերը ինչ հաճախականություն է ցանկանում անջատել:

TZOA

Այս սարքն օգտագործվում է շրջակա մթնոլորտի վիճակը գնահատելու համար՝ ջերմաստիճանը, օդի ախտոտվածությունը, գազերի և մարդու համար այլ անբարենպաստ գործոնների առկայությունը:

Hoverboard Scooter

Անսովոր սքեյթբորդ, որը օգտագործում է մեկ զույգ էլեկտրական մանրադիտակ, որպեսզի ավտոմատ պահպանի հավասարակշռությունը:

Microsoft HoloLens

Այն ակտիվ օգտագործում է շրջակա տարածքը՝ արհեստականորեն իրական կյանքը լրացնելով վիրտուալ իրականությամբ:

Գյուտենի սենսոր

Այս սարքը կարողանում է սննդի մեջ հայտնաբերել գլյուտենի պարունակությունը և տվյալներ հայտնել հենց էկրանի վրա:

Tesla Model X

Tesla-ի նոր մոդելը, որը ներկայացվել է սեպտեմբերին, այլևս խաղալիք չէ, այլ լուրջ հայտ ողջ արդյունաբերության վերանայման համար:

Artiphon

Վիճակագրության համաձայն, մարդկանց 70%-ը երազում է տիրապետել երաժշտական որևէ գործիքի: Artiphon-ն այս խնդիրը լուծում է. գաջետը թույլ է տալիս նմանակել տասնյակ գործիքների ձայներ:

25.11.15 | ժողովածու | մոդա