17-ամյա աղջկա բռնաբարության դեպքի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել.168am

17-ամյա մի աղջիկ Շիրակի մարզի դատախազություն հաղորդում է տվել այն մասին, որ տղամարդու կողմից սեռական ոտնձգության է  ենթարկվել: Դեպքը տեղի է  ունեցել  Շիրակի մարզի վարչական տարածքում ավելի վաղ, սակայն աղջիկը միայն վերջերս է բարձրաձայնել տեղի ունեցածի մասին:

 

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը 168.am-ի հետ զրույցում նշեց. «Ունենք հաղորդում տված անձ, որի նկատմամբ կատարվել է նշված արարքը: Մենք համապատասխան՝ 138 հոդվածի հատկանիշներով հարուցել ենք քրեական գործ, կատարվում է նախաքննություն»:

 

Ա. Ս.

13.10.17 | քաղաքականություն