Сайт продаётся (Կայքի վաճառք)!

15 հարցեր, որոնք կբացահայտեն՝ որքանով են առողջ ձեր սիրային հարաբերությունները

Յուրաքանչյուր սիրային կապ եզակի է, բայց երջանիկ եւ առողջ հարաբերություններն ունեն  որոշ ընդհանրություններ։ Հոգեբանները, հիմնվելով տարիների փորձի վրա, կազմել են մի քանի հարցեր, որոնք կօգնեն բացահայտել, թե որքանով են առողջ ձեր սիրային հարաբերությունները եւ երջանիկ եք դուք, թե ոչ։

1.Եթե հարաբերությունների վերջին 6 ամիսը կրկնվեր ամբողջ կյանքի ընթացքում, ինչպե՞ս կզգայիք ձեզ։

2. Դուք հնարավոր է սիրում եք ձեր ընտրյալին, բայց արդյոք հավանո՞ւմ եք նրան։

3. Դուք երկուսդ էլ գո՞հ ձեր սեռական կյանքից։

4.Եթե նա ամուսնության առաջարկ աներ հիմա, կհամաձայնեի՞ք։

5. Երբ միասին չեք, մտածու՞մ եք սիրելի էակի մասին։

6. Դուք սրտանց ուրախանո՞ւմ եք, երբ սիրելի էակի կյանքում նոր նվաճում կամ առաջընթաց է գրանցվում։

7. Հե՞շտ եք հաշտվում վիճելուց հետո։

8. Ձեզ համար հարաբերությունները առաջի՞ն տեղում են։

9. Դուք պաշտպանո՞ւմ եք ձեր սիրելիին մյուսներից։

10. Հեշտությա՞մբ եք ներողություն խնդրում իրարից։

11. Ցանկանում եք լինել իրավացի՞, թե՞ երջանիկ։

12. Ակնկալու՞մ եք, որ սիրելի էակը պետք է կատարի ձեր բոլոր պահանջները։

13. Սիրելիին ազատ շնչելու ժամանակ տալի՞ս եք։

14. Միմյանց մականուններո՞վ եք դիմում։

15. Ջանքեր թափու՞մ եք սիրելի էակի ընտանիքի անդամների հետ լավ հարաբերություններ հաստատելու համար։

Փորձեք անկեղծ պատասխանել վերոնշյալ հարցերին եւ կպարզեք՝ ինչ է պետք փոխել սիրելիի եւ սեփական վերաբերմունքի մեջ ավելի երջանիկ լինելու համար։

Աղբյուրը՝ Daily Mail

03.09.16 | հասարակություն