Сайт продаётся (Կայքի վաճառք)!

10 պատճառ, թե ինչու են երիտասարդ տղաները նախընտրում իրենցից մեծ կանանց (ֆոտո)

Տարիներ առաջ տարիքով մեծ կնոջ հետ հանդիպելը երիտասարդ տղաների համար տաբու էր: Նույն կերպ չէր ընդունվում նաև տարիքով մեծ տղամարդկանց հետ երիտասարդ աղջիկների կապը: Սակայն, այդ կարծրատիպերը սկսեցին կոտրել հայտնիները, ովքեր անտեսելով հասարակության կարծիքը, սկսեցին հանդիպել իրենց ցանկացած մարդու հետ: Շերոն Սթուն, Ջենիֆեր Լոպես, Եվա Լոնգորիա, Հելլի Բերի: Այս հայտնիները սկսեցին հանդիպել իրենցից տարիքով բավականին փոքր երիտասարդ տղաների հետ:

Վերջին շրջանում ավելացել է երիտասարդ տղաների թիվը, ովքեր սկսել են «որսալ» հասուն գեղեցկուհիներին: Ավանադապաշտ հայացքներով մարդիկ դժվար թե կարողանան հասկանալ դա:

Ստորև ներկայացնում ենք 10 պատճառ, թե ինչու են երիտասարդ տղաները նախընտրում հասուն կանանց:

1. Ինքնավստահությունը սեքսուալ է

Ինքնավստահությունը ցանկացած տարքիում սեքսուալ է: Երիտասարդ աղջիկների մեծ մասն այդ հատկանիշը չունի: Ինչո՞ւ: Որովհետև աղջինները դեռ վախենում են մրցակցությունից  և անընդհատ իրենց համեմատում են մոդելների և հայտնիների հետ: Իսկ ահա հասուն տարիքի կանայք արդեն դադարում են նման բաների մասին մտածել: Նրանք պարզապես ձգտում են լինել լավագույնը: Երիտասարդ տղայի համար դա շատ գրավիչ է. նրանք գիտեն, որ այդպիսի կանանց հետ նրանք մտավախություն չեն ունենա, որ կարող են վիրավորել նրա արժանապատվությունը, ինքնագնահատականը և այլն:

2. Հասուն կանայք շատ երիտասարդ են երևում

Այսօր տեխնոլոգիաների դարաշրջանում, երբ ամեն ինչ հնարավոր է անել երիտասարդությունը պահպանելու համար, նույնիսկ տարիքով մեծ կանայք կարող են բավական երիտասարդ երևալ: Հրաժեշտ կնճիռներին: 60-ամյա կանայք 50 տարեկան են երևում, շատ հեշտությամբ 40 տարեկան կնոջ տեսք կարող են ունենալ: Մենք ապրում ենք այնպիսի դարաշրջանում, երբ տարիքն այդքան կարևոր չէ:  Երիտասարդ տղաներին այլևս չի թվում, թե հանդիպում են սեփական մայրիկների հետ, իսկ հասուն տարիքի կանայք գիտեն, որ իրենք հրաշալի տեսք ունեն:

3. Սեքսուալ հարուստ փորձը վերջին փաստարկը չէ

Մենք սովոր ենք մտածել, որ սեքսում տղամարդիկ պետք է ինքնավստահ լինեն և նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնեն: Սակայն, երիտասարդ տղաների մոտ կարող է  փորձառության պակաս լինել: Դա հանգեցնում է նրան, որ երիտասարդ տղաները փնտրում են հասուն և փորձառու կանանց, ովքեր կբացահայտեն, թե կանայք ինչ են ուզում սեքսում և ինչի են ձգտում: Այժմ սեքսուալ ակտիվությունը մեծ դեր է խաղում մարդկային հարաբերություններում և փորձառու կանայք երջանիկ կլինեն ունենալ երիտասարդ սիրեկան:

4. Չկազմել երկարաժամկետ պլաններ

1980-2000-ականներին ծնված տղամարդիկ նախորդ սերնդից տարբերվում են նրանով, որ այժմ նրանք ձգտում են ամոսնանալ և ընտանիք կազմել մինչև 35 տարեկանը: Երիտասարդներից շատերը ցանկանում են ազատ կյանք վարել, վայելել կյանքը: Նրանցից շատերը վայելում են կյանքը հասուն կականց հետ և պահը բաց չեն թողնում` չկազմելով երկարաժամկետ պլաններ:

5. Թաքնված իմաստներ չկան

Հասուն տարիքի կանայք ռեալիստ են և հետաքրքրված են հարաբերություններով` առանց երկարաժամկետ և վերջնական նպատակի: Նրանք ապրում են այդ պահով և ապագայի վերաբերյալ պատրանքներ չեն կազմում:

Երիտասարդ տղաները գերադասում են այն կանանց, ովքեր ապրում են այդ պահի համար` սեքսուալ պլանում և ոչ միայն: Սակայն, դա չի նշանակում, որ տարիքով մեծ կանայք չափից դուրս լուրջ են կամ խուսափում են կապվածությունից: Ոչ: Նրանք, պարզապես, հարաբերություններից շատ բան չեն ուզում, և իրենց կյանքը չի կործանվում, եթե ինչ-որ բան այնպես չէ ընթանում:

6. Տարիքով կանայք մեծ հաճույքով են սեքսով զբաղվում

Այստեղ խոսքը միայն մեծ փորձառության մասին չէ. հասուն կանայք սեքսին վերաբերող հարցերում ավելի ազատ են: Նրանք գիտեն` ինչպես հաճելի ժամանակ անցկացնել: Նրանք սիրում են սեքսը, նրանք ուզում են սեքսով զբաղվել, նրանք պատրաստ են սեքսի: Երիտասարդ տղաները գիտեն դա, և թե անկողնում ինչքան լավն են տարիքով գեղեցկուհիները:

7. Անկողնում խոսակցությունն ավելի հաճելի և բաց է

Շատ հաճախ կանայք և տղամարդիկ դժվարությամբ են կարողանում բացատրել իրավիճակը, զգացմունքները, հատկապես` ազատ խոսել սեռական կյանքի վերաբերյալ հարցերի մասին: Երիտասարդ զույգերի մոտ շատ դժվար է լինում խոսել առօրյա կյանքին վերաբերող հարցերի մասին, ուր մնաց սեքսի մասին խոսել: Իսկ ահա հասուն տարիքի կանայք ավելի շատ են կենտրոնացած հենց սեքսի և դրանից հաճույք ստանալու վրա:

8. Երբ հանդիպում ես տաիրքով կնոջ հետ, դա բարձրացնում է ինքնագնահատականը

Երբ հանդիպում ես հասուն գեղեցկուհու հետ, նրա հետ ժամանակ ես անցկացնում, դա կարող է լցնել  ունայնությունը: Երիտասարդ տղաները հասկանում են, որ կինը կարող է ընտրել ում ցանկանա, բայց այս դեպքում ընտրել է հենց նրան: Դա բարձրացնում է ինքնագնահատականը և ինքնավստահությունը:  Նույնիսկ եթե կինը այնքան էլ շքեղ և գեղեցիկ չէ, ինչպես կցանկանային, միևնույն է, երիտասարդ տղան հասկանում է, որ նրա բախտը, այնուամենայնիվ, բերել է: Չէ որ կնոջ փորձը նրա առաջ կարող է բացել նոր հորիզոններ, և հենց ինքը կարող է դառնալ ավելի փորձառու` բառի ամենատարբեր իմաստներով:

9. Այս կանայք գիտեն, թե տղամարդիկ ինչ են ուզում

Հասուն կնոջ ընտրելու ևս մեկ պատճառ է այն, որ այս կանայք գիտեն, թե տղամարդիկ ինչ են ուզում, ինչ են սիրում: Դա նաև վերաբերում է սեքսին, քանի որ այս կանայք տղամարդկանց ցանկությունների մասին ավելի շատ գիտեն, քան հենց տղամարդիկ: Իսկ տղամարդուն մնում է միայն լինել լավ աշակերտ և վայելել կյանքի այդ էտապը:

10. Հասուն կանանց մոտ տղամարդկանցից սպասումներն ավելի քիչ են

Եվ վերջապես` 10-րդ պատճառը, թե ինչու են երիտասարդ տղաները նախընտրում տարիքով կանանց: Սովորաբար, կանայք տղամարդկանցից ավելի մեծ սպասելիքներ ունեն` աշխատել շատ փող, լինել ռոմանտիկ, կնոջը շրջապատել նվերներով, ծաղիկներով և այլն: Եվ ահա այս պարագայում երիտասարդ տղաները նախընտրում են հանդիպել հասուն տարիքի կանաց հետ, ովքեր իրենցից շատ սպասելիքներ չունեն: Քիչ սպասումներ` ավելի շատ հաճույք: Այդ կարգախոսով են առաջնորդվում հասուն կանայք:

 

29.07.15 | ժողովածու | քաղաքականություն