Сайт продаётся (Կայքի վաճառք)!

10 նշան, որ Նա հիմար է

1. Բաժանորդն անհասանելի է

Նա կարճ է պատասխանում քո զանգին կամ հաղորդագրությանը մոտավորապես 12 ժամ անց: Եվ երբեք իր կամքով ներողություն չի խնդրում ուշացման համար եւ չի բացատրում դրա պատճառները: Եթե դու այնուամենայնիվ պնդես, կիմանաս, որ նա ամբողջ օրվա ընթացքում սարսափելի զբաղված էր կամ էլ լիովին զրկված էր հաղորդակցության որեւէ միջոցից: ԱԴԾ-ի առաջադրանք էր կատարում հեռավոր անմարդաբնակ կղզում, ոչ պակաս:  Նույնիսկ ամենաքաջ հատուկ գործակալների մոտ այդ նույն 12 ժամվա ընթացքում բացարձակապես խորհրդավոր եղանակով թարմանում են սոցցանցերի գրառումները: 

2. Միայն թե սպասիր

Նրա հետ անհնար է պլաններ կազմել: Նա երբեք չգիտի, թե «իր շաբաթն ինչպես կդասավորվի»: Այ այդպիսի անկանխատեսելի կյանք ունի: Արդյունքում նա քեզ մինչեւ վերջին պահը լարված է պահում` մեկ չեղյալ համարելով, մեկ հաստատելով պլանները:  Եթե դու առաջարկել ես ուրբաթ երեկոյան 9-ին ինչ-որ տեղ գնալ, նրա վերջնական  SMS-ը. «Այո, հանդիպում ենք», կգա 9-ին հինգ պակաս, երբ դու արդեն հրաժարվել ես հանդիպել բոլոր ընկերներիդ հետ, բարկացել ես, հանգստացել եւ տրամադրվել ուղղակի տանը մնալ եւ հանգստանալ այդ առեղծվածներից: 

3. Քնքուշ գազան

Նա շատ բարի եւ քնքուշ է քո հանդեպ եւ չգիտես ինչու` կոպիտ եւ դաժան է ուրիշների հետ: Ավելի ճիշտ, նա կոպիտ ու դաժան է միշտ, իսկ քեզ հետ ԱՌԱՅԺՄ բարի եւ քնքուշ է: Առայժմ: 

4. Գաղտնի գանձ

Դու այդպես էլ մինչեւ վերջ չես հասկանում, թե նա ինչպես է փող վաստակում: Ամեն անգամ, երբ դու նրան հարցնում ես իր աշխատանքի մասին,  նա ընդհանուր բառեր է ասում եւ պտտվում է թեմայի շուրջ: Հավանաբար նա գաղտնի իսպանական արքայազն է, բայց առայժմ չի ուզում քեզ խոստովանել: Կամ էլ գանձ է գտել, այո:  

5. Գիշերային թռչուն

Դուք հանդիպում եք միայն իրեն հարմար եւ բավականին տարօրինակ ժամանակ: Օրինակ` գիշերը կամ վաղ առավոտյան: Որովհետեւ նրա այդ առեղծվածային աշխատանքն այդպիսի անհարմար գրաֆիկ ունի, թե չէ նա ուրախ կլիներ: Հետո էլ նրանք այնտեղ, կարծեմ, խմում են: Դա նրանց այդ կորպորատիվներն են եւ պրեզենտացիաները: 

6. Ընտրողական հիշողություն

Թվում էր, թե նա հետաքրքրվում է քեզնով, դու համարյա վստահ ես, որ դուր ես գալիս նրան: Բայց չգիտես ինչու, այդ հետաքրքրությունը բավարար չէ, որպեսզի նա վերջապես հիշի, թե արդյոք դու եղբայրներ եւ քույրեր ունես, որտեղ են ապրում քո ծնողները, դու ինչ ես աշխատում եւ որ տանել չես կարողանում սուշի: 

7. Աչքերը` դեմ-հանդիման

Մտերմության րոպեներին նա երբեք չի նայում քո աչքերին: Եվ ընդհանրապես նա քեզ հետ տեսողական շփում չի սիրում: Հանդիպելիս նրա հայացքը մասնակիորեն մշուշվում է որեւէ խորը մտքով եւ մի կողմ  է թեքվում: Այլ աղջիկների կողմը, որպես կանոն: 

8. Հանգամանքների զոհ

Ինչ էլ պատահի քո կյանքում, դու զգում ես, որ քո խնդիրները չեն համեմատվի անցյալում եւ ներկայում նրա սարսափելի խնդիրների եւ դրամաների հետ: Նա քեզ հասկացնել է տալիս, որ իր բարդությունները քոնից անհամեմատ ավելի սարսափելի են, չնայած ընդհանրապես պարզ չէ, թե նրան ինչ է պատահել: 

9. Վերադարձիր, ես ամեն ինչ կներեմ

Ամեն անգամ, երբ դու արդեն որոշում ես, որ այս հարաբերություններից բան դուրս չի գա, նա որեւէ լայն ժեստ է անում, որն իբր ապացուցում է նրա սերը  (եւ քո հիմարությունը): Բայց սիրո մասին նա սովորաբար չի խոսում:

10. Զարմացրու ինձ

Նա երբեք ուղղակիորեն չի ասում «այո» կամ «ոչ», միշտ դուռը կիսաբաց է թողնում եւ քեզ ստիպում է կռահել, թե ուրիշ ինչով կարող ես հաճոյանալ իրեն, այնպիսի բան անել, այնպիսի ելք գտնել, որ նա էլ քո առաջ բացվի, ինչպես դու նրա առաջ:    

P.S. Այո, ընկերս, կանանց եւս դա վերաբերում է: Եթե նա իրեն այդպես է պահում քեզ հետ, իզուր ժամանակ մի ծախսիր: Կնոջ մեջ գուցե ինչ-որ առեղծված պետք է լինի, բայց ոչ այդպիսին: 

 

Աղբյուրը`  Kleo

28.06.16 | հասարակություն | քաղաքականություն