Сайт продаётся (Կայքի վաճառք)!

10 հնարք՝ ավելի բարձրահասակ երեւալու համար

Ցածրահասակ աղջիկները պատրաստ են դիմել ցանկացած հնարքի բարձրահասակ երեւալու համար։ Այս հարցում նրանց կօգնեն ոճաբանները, որոնք կհուշեն մի քանի խորամանկություն՝ ավելի սլացիկ տեսք ունենալու համար։ Իսկ մենք առաջարկում ենք ոճաբաններին դիմելու փոխարեն հենց այս հոդվածում ծանոթանալ դրանցից մի քանիսին։

V-ձեւ բլուզներ

Այս տեսակ բլուզները ցուցադրում են պարանոցը եւ մարմինն ավելի սլացիկ դարձնում։

Երկար կտրվածք

Երկար կտրվածքներով հագուստները կարելի է համադրել եւ բարձրակրունկ, եւ տափակ կոշիկների հետ։ Կողքից բացվածքը սազեկան է գրեթե բոլորին, եթե զգեստի կամ կիսաշրջազգեստի կտորը բարակ է։ Իսկ եթե հաստ է, ապա պետք է ավելի նրբանկատ լինել ընտրության հարցում։

Լայն փողքերով տաբատ

Նման տաբատները գեղեցիկ են նայվում եւ բարձրահասակներին, եւ ցածրահասակներին, քանզի «երկարացնում են» ոտքերը եւ կարելի է հագնել թե ցերեկային ժամերին, թե երեկոյան միջացառումներին՝ համադրելով համապատասխան բլուզների, աքսեսուարների եւ դիմահարդարման հետ։

Բարձր մեջքով տաբատ

Ցածր մեջքով տաբատները ավելի «կարճացնում են» իրանը, հետեւաբար դրանք չպետք է տեղ գտնեն ոչ այնքան բարձրահասակ աղջիկների զգեստապահարանում։

Երկար կիսաշրջազգեստ եւ տոպ

Հիանալի համադրություն, որը ցուցադրում է մարմինն իր ամբողջ գեղեցկությամբ։ Պարզապես պետք է ճիշտ կտոր ընտրել։

Ուղղահայաց զոլեր

Բարձրահասակ թվալու լավագույն գրավականը ուղղահայաց զոլերն են։

Կոմբինեզոն

Պետք չէ վախենալ կոմբինեզոններից, քանզի դրանք մարմինը մեկ ամբողջություն են «դարձնում», եւ այն ավելի սլացիկ է թվում։

Կարճ կիսաշրջազգեստ

Կարճ կիսաշրջազգեստը կարող է հրաշք գործել, եթե ճիշտ ընտրված լինի։ Հրաժարվեք մարմինն ընդգծող կիսաշրջազգեստներից եւ նախապատվությունը տվեք ավելի լայն փեշ ունեցողներին։

Բնական եւ չեզոք գույնի կոշիկ

Իհարկե, բարձրակրունկները պետք է կարեւոր տեղ զբաղեցնեն ոչ այնքան բարձրահասակ աղջիկների զգեստապահարանում, բայց չպետք է լինել շատ մեծ եւ մուգ, քանզի այդ պարագայում դրանք ամբողջ ուշադրությունը սեւեռում են միայն մարմնի ստորին հատվածի վրա։ Ուստի, ընտրեք ավելի նուրբ, բնական եւ չեզոք գույները։

Կոշիկ՝ համապատասխան տաբատի գույնին

Եթե ցանկանում եք տաբատ հագնել, ապա ավելի բարձրահասակ թվալու համար պետք է այն համադրել նույն գունային երանգ ունեցող կոշիկի հետ։

Ցուցում՝ երբեք մի հագեք փայլուն զուգագուլպաներ, քանզի դրանք «կարճացնում» են ոտքերը։   

 

Աղբյուր՝ Adme

Պատրաստեց՝ Յանա

28.06.16 | հասարակություն | աստղերը