Сайт продаётся (Կայքի վաճառք)!

10 գաղափար սննդի մնացորդների օգտագործման համար, որոնք սովորաբար մենք նետում ենք (ֆոտո)

Սննդի մնացորդները կարելի է նաև օգտագործել, վերածել որևէ օգտակար բանի: Fishki .net-ը ներկայացրել է դրանցից մի քանիսը.

Նարինջի կեղևներ

Ցիտրուսային մրգերը վիտամին C-ի աղբյուրներ են: Կարևոր են առողջության և օրգանիզմի նորմալ գործունեության համար: Ինչպես նաև կարելի է հավելել աղացած կեղևներ ատամի մածուկի մեջ՝ ատամները սպիտակեցնելու համար:

Սոխի կեղևներ

Սոխի կեղևներն իրենց մեջ պարունակում են կարևոր մանրաթելեր, որոնք նվազեցնում են սրտամկանային համակարգի հիվանդությունների առաջացումն ու դրական են ազդում աղեստամոքսային տրակտի աշխատանքին: Այն օգտագործում են նաև Զատկի ձևերի ներկման համար:

Ձվի կճեպներ

Սա աղբարկղում ամենահաճախ հայտնվող սննդի մնացորդներից է: Սակայն ձևի կճեպի օգտագործումը տրամաբանական բացատրություն ունի: Այն կարելի է օգտագործել որպես բույսերի և թռչունների համար պարարտանյութ: Կարելի է նաև սպիտակեցնել սպիտակեղենը, մաքրել խոհանոցային պարագաները:

Թեյի և սուրճի մնացորդներ

Այս ըմպելիքների մնացորդները օգտակար են բույսերի աճի բարելավման և ծաղիկների արտաքին տեսքի լավացման համար, պարարտացնում են հողը և առավել փափուկ և թեթև են դարձնում:

Հասած բանաններ

Հասած բանանները կարելի է օգտագործել խոհարարական նպատակներով: Դրանցից կարելի է պատրաստել բանանային հաց, համեղ սմուզի, օգտակար պաղպաղակ:

Բանանի կեղևներ

Եվ սա դեռ ամենը չէ: Բանանը իսկապես յուրահատուկ միրգ է, որը չի կորցնում իր օգտակար հատկությունները, նույնիսկ երբ պահպանման ժամկետն անցնում է: Նախևառաջ այն կարելի է օգտագործել գեղեցկության և առողջության համար: Այն օգնում է սպիտակեցնել ատամներն ու բարելավել մաշկի վիճակը:

 

Ընկույզի կեղևներ

Ընկույզը հակաօքսիդանտ է և կարևոր վիտամիններ է պարունակում: Ընկույզի կեղևները կարևոր նյութեր են պարունակում, որոնք բարելավում են արյան մատակարարումն ու պահպանում են օրգանիզմը լավ վիճակում: Ընկույզի կեղևներից պատրաստված հյութը օգտակար է ստամոքսի աղիքների հիվանդության ժամանակ: Այն նաև օգտակար է անքնության համար:

Վարունգի կեղևներ

Օգտակար է մաշկի համար: Սա թարմացնում է մաշկը, փափկացնում և փայլ է հաղորդում:

Կարտոֆիլի կեղևներ

Կարտոֆիլի կեղևները հատկապես օգտակար են մաշկի մաքրման համար, բուժում են մաշկի խնդիրներն ու աչքերի տակի պարկերը:

Ելակի պոչեր

Շատ օգտակար են, հակաբորբոքային ազդեցություն ունեն: Դրանք կարելի է ավելացնել թեյի մեջ:

17.10.15 | ժողովածու