1 պարզ վարժություն՝ մեջքի մկանները մարզելու եւ գեղեցիկ կեցվածք ունենալու համար

Մոռացեք մեջքի հատվածում ավելորդ ճարպի մասին ընդամենը մեկ վարժության օգնությամբ։ Ավելին, այս մեկ վարժությունը կօգնի ոչ միայն ազատվել ճարպից, այլեւ ունենալ ձիգ մկաններ ու գեղեցիկ կեցվածք։  

Արդյունքի հասնելու համար հարկավոր է պառկել փորի վրա, ձեռքերը ձգել՝ բթամատները ազդրերի մոտ կիպ պահելով։ Այնուհետեւ պետք է հատակից դանդաղ բարձրացրել գլուխը, ուսերն ու կրծքավանդակը։ Հետո կրկին պառկել։ Այս ընթացքում ոտքերը չպետք է պոկել հատակից։ Վարժությունը կրկնել չորս մոտեցմամբ 10 անգամ (10-15 րոպե)։

Աղբյուրը՝ Daily Mail

06.09.16 | հասարակություն