Ֆրանսիան պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով հանդիպում կազմակերպել

 

Ֆրանսիան պատրաստ է կազմակերպել Հայասստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով։ tass-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարար Ժան Մարկ Էյրոն։ 

«Եթե կողմերը կցանկանան շարունակել բանակցությունները և խաղաղ համաձայնագիր ստորագրել, ապա Ֆրանսիան պատրաստ է հանդիպում կազմակերպել»,- ասել է Էյրոն։ 

Ըստ նրա՝ Ֆրանսիան չի ցանկանում, որ հակամարտության գոտում ռազմական գործողություններ իրականացվեն։ 

Ֆրանսիայի արտգործնախարարի կարծիքով՝ նմանատիպ կոնֆլիկտները պետք է լուծվեն միայն բանակցությունների և դիվանագետների միջոցով։

Նա դեմ է արտահայտվել հակամարտության հարցում ստատուս քվոյի պահպանմանը։ 

Ֆրանսիայի արտգործնախարարը նաև հավելել է, որ Ֆրանսիան շարունակելու է միջնորդական առաքելությունը հակամարտության կարգավորման հարցում։  

 

24.03.17 | քաղաքականություն | քաղաքականություն ֆուտբոլ