Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ֆրանսիան կոչ է անում կողմերին՝ հարգել ստանձնած հանձնառությունը

« Մեկ տարի առաջ,  դադարեցին ապրիլի 2-5-ը  Լեռնային Ղարաբաղում  ծավալված   և տարածաշրջանի բնակչությանը վշտով համակած  պատերազմական գործողությունները: Որպես Մինսկի խմբի համանախագահ, Ֆրանսիան, իր ռուս և ամերիկացի գործընկերների հետ  մոբիլիզացրեց իր ուժերը մարտերը դադարեցնելու և Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները վերսկսելու ուղղությամբ:

 

  Ֆրանսիան վերահաստատում է իր համոզմունքը, որ առկա ստատուս քվոն պաշտպանունակ չէ և որ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական  ճանապարհով: Ֆրանսիան կոչ է անում կողմերին հարգել կրակի դադարեցման, վստահության մեխանիզմների և բանակցությունները վերսկսելու  մասին  2016թ. մայիսի 16-ի Վիեննայի և հունիսի 20-ի Սանկտ-Պետերբուրգի գագաթնաժողովներում ստանձնած հանձնառությունները:

Վերջերս, իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ ունեցած հանդիպումների ընթացքում, Ֆրանսիայի նախագահը վերահաստատեց հակամարտության բանակցված և տևական, ողջ տարածաշրջանի կայունության և բարեկեցության համար նպաստավոր լուծում  գտնելուն ուղղված Ֆրանսիայի լիակատար հանձնառությունը » : 

 

06.04.17 | քաղաքականություն