Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ֆրազներ, որոնք պետք է դեն նետել գլխից

1. Կյանքը կեղտ է: Ինչ անես, էդպիսին է

Ձեր մտքերն իսկական մարտադաշտ են եւ վայր, որտեղ գլոբալ հակամարտություններ են ծնվում: Ձեր գլխում պտտվող վատատեսական կանխատեսումների կեսը երբեք չի իրականանա, իսկ դուք այդ ընթացքում ձեր կյանքը կթունավորեք այդ հիմարություններով: Իսկ եթե չեք ուզում ձեր կյանքում կորցնել ուրախության եւ հանգստության կեսը, ուղղակի սեփական վատատեսական ներքին ձայնին հրահանգեք, որ լռի: Դադարեցրեք ձեր ներքին պատերազմները, դուք չեք կարող ձեր կյանքից դեն նետել հակամարտությունը եւ պայքարը, բայց կարող եք դրանք դեն նետել ձեր գլխից:

2. Նրանք իրավացի են, ես ոչնչի պետք չեմ

Ուշադրություն մի դարձրեք ձեզ շրջապատող բացասական բաներին եւ թույլ մի տվեք, որ ուրիշի կարծիքը թունավորի ձեր մտքերը: Նայեք մարդկանց, որոնք քննադատում են ձեզ կամ մեղադրում են ինչ-որ բանի համար:
Ձեզ դո՞ւր է գալիս, թե նրանք ինչ տեսք ունեն, ինչպես են իրենց պահում, ինչպես են ապրում: Նրանք երջանի՞կ են: Եթե ոչ, մոռացեք նրանց կարծիքը: Նրանք գերադասում են թունավորել իրենց եւ ուրիշների կյանքը եւ դուք պարտավոր չեք մասնակցել նրանց հոգեւոր քայքայմանը:
Երբ ինչ-որ մեկը փորձում է ձեզ սնուցել բացասական հույզերով, անմիջապես դա դեն նետեք գլխից, հենց որ բառերը մարեն օդում:

3. Ոչինչ չի փոխվում, ամբողջ կյանքում ամեն ինչ այդպես ձանձրալի կլինի

Նման մտքերից ապատիա է սկսվում, այնպես որ, ձեզ մի ծանրաբեռնեք անհույս ճակատագրապաշտությամբ: Դուք ինքներդ եք ընտրում, թե ինչպիսին կլինի ձեր կյանքը, բայց, ընտրություն կատարելով, հիշեք, որ դրա համար ժամանակ անհրաժեշտ կլինի. փոփոխությունների համար կարող է մեկից ավելի տարի անհրաժեշտ լինել:
Անհամեմատ ավելի կարեւոր է որոշել, թե դուք դեպի ուր եք ձգտում եւ ինչ եք ուզում տեսնել վերջում, քան թե արագ ստանալ դա: Ամբողջ կյանքը կազմված է ձեռքբերումների շարանից եւ դուք միշտ ճանապարհին կլինեք, դեպի ձեր իդեալը առաջանալիս: Ամենից հաճախ ազնիվ պատասխանն է` «ոչ մի բան» կամ «չափազանց քիչ»: Այս կյանքում անշարժ ոչինչ չկա. ամեն ինչ շարժվում է դեպի ինչ-որ տեղ, զարգանում է եւ փոխվում եւ միայն ձեզանից է կախված, թե ինչ ուղղությամբ կլինի դա:

4. Կյանքը պետք է հեշտ լինի

Այս կյանքում ամեն ինչ էլ կա` ուրախություն եւ խաղաղություն, փորձություններ եւ խոչընդոտներ: Եթե դուք մշտապես խուսափում եք խոչընդոտներից, փորձություններից եւ արգելքներից, փախչում եք բախումներից եւ հակամարտություններից եւ չեք կարողանում պայքարել ձեր ցանկության համար, ձեր կյանքը հազիվ թե հիշեցնի այն, ինչ ուզում եք տեսնել:
Ծնողները կարող են երես տալ կամակոր երեխաներին, որոնք ուզում են ստանալ ամեն ինչ եւ միանգամից, բայց կյանքը խիստ դաստիարակ է Այնպես որ, ստիպված կլինեք վերջ տալ խնդիրներից եւ ուշացումներից վիրավորվելուն եւ սկսել ինչ-որ բան անել:

5. Մեղավոր է ով ասես, բայց ոչ ես

Մենք հաճույքով ընդունում ենք մեր վաստակը, բայց հրաժարվում ենք սխալներից եւ ձախողումներից, մեր անհաջողության համար մեղադրում ենք ուրիշ մի բանի, օրինակ` կառավարությանը, աշխատակիցներին կամ հանգամանքներին:
Պետք է հասկանալ, որ սխալներն անխուսափելի են, չէ որ չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում: Այդ պատճառով պետք է կարողանալ խոստովանել սեփական ձախողումները եւ պատասխանատվություն ստանձնել դրանց համար: Սխալների միջոցով մարդիկ գիտելիքներ եւ փորձ են ձեռք բերում, ավելի իմաստուն եւ ուժեղ են դառնում, այդ պատճառով պետք չէ որեւէ մեկին մեղադրել սեփական ձախողումների համար. արդարացիորեն գնահատեք ձեր մեղքը, դաս քաղեք դրանից եւ մոռացեք դրա մասին:

6. Ես չեմ վերահսկում իմ զգացմունքները

Ձեզ այդպես է թվում, որովհետեւ դուք երբեք չեք փորձել: Օրվա ընթացքում դուք նյարդայնանալու շատ պատճառներ եք ունենում, օրինակ` պերֆորատորի առավոտյան ձայնը կամ դրամարկղի մոտ կիլոմետրանոց հերթը: Այդ ամենը տհաճ է, բայց միայն դուք եք ընտրում, թե ինչպես արձագանքեք դրան:
Կորչի հուզական ստրկությունը դուք կարող եք վերահսկել ձեր հույզերը, գիտակից լինել ամբողջ օրը եւ չվշտանալ մանրուքների համար:

Նյութը` Liza.ua

02.09.16 | հասարակություն