Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ֆիլմեր, որոնք ստիպում են մտածել (ֆոտո)

Տարօրինակ և անսովոր ֆիլմերը հաճախ մեզ մտածելու տեղիք են տալիս և ստիպում ճիշտ հետևություններ անել և կյանքին այլ աչքերով նայել:

AdMe.ru-ն հավաքել է այնպիսի ֆիլմեր, որոնք առիթ են ստեղծում մանրամասն վերլուծել, քննարկել և ինչու չէ վերանայել մի քանի անգամ:

«Պահմտոցի» («Игра в прятки»)

Հոգեբան Դեվիդը փորձում է օգնել իր փոքրիկ դստերը համակերպվել մոր մահվան հետ: Նա փոքրիկի պահվածքում սկսում է տարօրինակ բաներ նկատել: Սկզբում Դեվիդը դա լուրջ չի ընդունում, բայց երբ սկսում են տարօրինակ երևույթներ տեղի ունենալ, հայրը փորձում է հասկանալ` ով է այդ Չառլի անունով ընկերը:

 

«Երկվորյակ» («Двойник»)

Այս ֆիլմը ստիպում է աշխատեցնել ուղեղը: Սայմոնը համեստ և հասարակ աշխատող է: Աշխատանքում նրան չեն նկատում, իսկ նրա երազանքների աղջիկն էլ անտեսում է նրան: Թվում է` այդպես կշարունակվի մշտապես, բայց մի անգամ հայտնվում է արտաքինով նրա երկվորյակը` Ջեյմսը, ով բնավորությամբ նրա հակապատկերն է: Ջեյմսը սկսում է վերցնել նրա կյանքը:

 

«Դոննի Դարկո» («Донни Дарко»)

Դոննի Դարկոյին երբեք սովորական տղա չեն համարել, ինչպես ասում են, նա տարօրինակ անձնավորություն է: Եվ ֆիլմը սկզբից մինչև վերջ այդպես տարօրինակ է, ինչպես և գլխավոր հերոսը: Սյուժեն բավականին խճճված է, բայց` շատ հետաքրքիր:  Այս ֆիլմն արդեն մեծ թվով երկրպագուների է գրավել:

 

«Մեքենավարը» («Машинист»)

Այս տղան չի քնում արդեն մեկ տարի: Վերածվելով կենդանի կմախքի` նա գտնվում է քնի և իրականության մեջտեղում: Երկխոսություն, հիանալի երաժշտություն… այս ամենը ֆիլմը վերածում են հետաքրքիր պատմության, որտեղ հերոսը փորձում է քնել և միաժամանակ հասկանալ, թե ինչն է իրեն խանգարուն: Քրիստիան Բեյլն այստեղ ուղղակի անճանաչելի է:

 

«Ծանրոց» («Посылка»)

Արթուրը և Նորման երիտասարդ ամուսիններ են, ովքեր ֆինանսական դժվարություններ են ապրում: Հանկարծակի ամուսինները դառնում են կոճակով ծանրոցի տեր: Նրանց բացատրում են, որ եթե սեղմեն կոճակը, ապա նրանք միանգամից միլիոն դոլար կստանան: Սակայն մեկ հանգամանք կա… այդ պահին ինչ-որ տեղ կմահանա իրենց անծանոթ մարդ: Ֆիլմը մտածելու տեղիք է տալիս… իսկ դուք կկարողանայի՞ք ինչ-որ  մեկին զրկել կյանքից:

 

«Լինել Ջոն Մալկովիչ» («Быть Джоном Малковичем»)

Իր աշխատասենյակում Քրեյգ Շվարտցը հայտնաբերում է փոքրիկ գաղտնի դուռ, որտեղ թաքնված է մուտք դեպի հայտնի դերասան Ջոն Մալկովիչի ուղեղը: Քրեյգը որոշում է զբաղվել բոլոր ցանկացողների մուտքով դեպի հայտնի դերասանի ուղեղ:

 

«Մոլեգնություն» («Одержимость»)

Հիանալի մելոդրամա, որը ֆիլմի ամբողջ ընթացքում չի թողնում թուլանալ: Մինչ ֆիլմի ավարտը չես հասկանում, թե ինչպես այն կավարտվի և ուր կտանի ինտրիգը: Սաունդտրեկն այստեղ առանձնակի ուշադրության է արժանի. այն ուղղակի հիանալի է ընտրված:

 

«Սարդ» («Паук»)

20 տարի անցկացնելով հոգեբուժարանում` Դեննիս Քլեգը վերադառնում է այնտեղ, որտեղ անցել է նրա մանկությունը: Ինչպես սարդ, նա գնում է հիշողությունների սարդոստայնով:

 

«Թշնամին» («Враг»)

Շատ հետաքրքիր և դիտելու արժանի ֆիլմ: Երիտասարդը վարձույթով ֆիլմ է վերցնում և այն դիտելիս հայտնաբերում, որ գլխավոր դերակատարն իրեն շատ նման է, կարծես իր պատճենը լինի: Իր պատճենին գտնելու փորձերը նրա համար հետաքրքիր ընթացք են ունենում: Ի վերջո, ով է նա…

 

«Կեղտ» («Грязь»)

Շատ հզոր ֆիլմ է` հետաքրքիր սյուժեով և դերասանների հիանալի խաղով: Բրյուս Ռոբերտսոնը ծախու ոստիկան է, որը շեղված է ալկոհոլի և սեքսի հանդեպ: Աշխատանքում նրան պաշտոնի բարձրացում է սպասվում, եթե գործընկերները չփչացնեն ամեն ինչ:

 

«Եռանկյունի» («Треугольник»)

Գրեգն իր զուգընկերուհի Ջեսսիին հրավիրում է օրն ընկերների հետ միասին անցկացնել նավահանգստում: Ուժեղ փոթորիկը շրջում է նավը, և նրանց օգնության են հասնում: Պարզվում է, որ նավը դատարկ է, և ժամանակը կանգ է առել: Բայց նրանք միայնակ չեն, նրանց ինչ-որ մեկը հետևում է…

 

«Նույնականացում» («Идентификация»)

Ջրհեղեղի պատճառով 10 զբոսաշրջիկներ ստիպված են լինում գիշերը մնալ հյուրատանը: Սակայն շուտով մարդիկ մեկը մյուսի հետևից մահանում են, և նրանց մեջ գտնվող մարդասպանը մինչև հիմա չի գտնվել: Ֆիլմն այնպես է ստեղծված, որ վերջաբանն իրոք ցնցում է:

 

«Մակընացությունների երկիր» («Страна приливов»)

Նոյը որոշում է իր փոքրիկ դստերը տանել իր մանկության տունը: Իրականությունից փախչելու փորձերը նրանց բերում են մռայլության, որտեղ ամեն ինչ տխուր հեքիաթի է նման:

 

«Դեվիդ Գեյլի կյանքը» («Жизнь Дэвида Гейла»)

Սա երևի թե ամենալ ֆիլմերից մեկն է, որը պատմում է արդարության վերականգնման պայքարի մասին: Հիանալի Քեվին Սփեյսին իր խաղով ստիպում է հետևել ֆիլմի ողջ ընթացքին:

08.11.15 | ժողովածու | աստղերը