ՖԻԴԵ-ի վարկանիշ. Լեւոն Արոնյանը կրկին երկրորդն է

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը շարունակում է զբաղեցնել երկրորդ տեղը շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) դեկտեմբեր ամսվա թարմացված վարկանիշային աղյուսակում:

 

Արոնյանի ընթացիկ վարկանիշը 2805 միավոր է, ինչը չորս կետով ավելի է նախորդ ցուցանիշից:

 

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն հարյուրյակում են` Գաբրիել Սարգսյանը (72-րդ տեղ, 2672) եւ Վլադիմիր Հակոբյանը (78-րդ, 2667):

 

Լավագույն եռյակում են նաեւ՝ Մագնուս Կարլսենը (Նորվեգիա, 2837) եւ Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան, 2799):

 

Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը զբաղեցնում է 53-րդ տեղը (2413), Լիլիթ Մկրտչյանը՝ 85-րդ (2376):

 

ՀԱՕԿ

01.12.17 | քաղաքականություն | ֆուտբոլ