Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ֆեդերերի բրենդն ամենավաճառվողն է աշխարհում

01.11.16 - սպորտ

Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենաթանկ մարզական անունների ցուցակը։

Առաջին տեղում է շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերի բրենդը։ Այս տարի աշխարհի նախկին առաջին ռակետն ունեցել է 37 միլիոն դոլարի եկամուտ, գրում է ATP WORLD TOUR-ը։

Ֆեդերերի հետ համագործակցում են Mercedes-ի, Nike-ի, Rolex-ի, Wilson-ի, Credit Suissem-ի, Moët & Chandon-ի պես ընկերություններ։

Երկրորդ տեղում է «Քլիվլենդի» ամերիկացի բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը, որը պայմանագրերից ստացել է 34 միլիոն դոլար։

Լավագույն տասնյակում են նաեւ ջամայկացի արագավազորդ Ուեյն Բոլթը (25 միլիոն), գոլֆիստ Թայգեր Վուդսն ու Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (19 միլիոն)։

01.11.16 | սպորտ