Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Օրվա ժամանակահատվածների մոգությունը

Առավոտ

Օրը լռությամբ սկսեք: Արթնանալուց անմիջապես հետո երկխոսության մեջ մի մտեք: «Գիշերվա փորձը կվերաճի առավոտվա իմաստնության». այդպես է ասում հնագույն իմաստնությունը: Պատուհանը բացեք, թող տարածքը լցվի թարմ օդով, դա կարթնացնի ոչ միայն բանականությունը, այլեւ ոգին: Աչքերը լվացեք սառը ջրով:

Անկողնուց անմիջապես դուրս մի եկեք, նախ կողքի շրջվեք եւ սահուն բարձրացեք: Այդպես դուք չեք կորցնի գիշերվա ընթացքում կուտակած էներգիան:

Կեսօր 

Մի նայեք պատահական անցորդների աչքերին, այդպես կարող եք հոգնածություն զգալ: Աշխատանքի կամ կարեւոր գործով տեղ գնալիս հետ մի նայեք: Այդ կանոնը պահպանելով` դուք ուժ եք պահպանում այն գործերի համար, որոնք նախատեսել էիք իրականացնել: Գործով տեղ գնալիս ձեզ մոտ հմայիլ պահեք: Կարելի է երկուսն օգտագործել. մեկը` արտաքին (դա տեսանելի կլինի շրջապատին), մյուսը` ներքին (հետաքրքրաշարժ հայացքներից թաքցված): Արտաքին հմայիլը կարող եք ամրացնել հագուստին, իսկ ներքինը գրպանը դրեք կամ էլ թաքցրեք հագուստի տակ: Եթե ձեզ հարցազրույց է սպասում, քննություն կամ այնպիսի իրավիճակ, որում ձեզ անհրաժեշտ է կենտրոնանալ, գրպանը դրեք փոքրիկ սուր սրված մատիտ:

Հարցին պատասխան փնտրելիս պատկերացրեք մատիտի սուր մասը եւ կենտրոնացեք դրա վրա, պատասխանն իրեն սպասել չի տա: Եթե անպաշտպանություն եք զգում մարդաշատ վայրում, անհարմարություն եւ տագնապ, թղթի մի փոքրիկ թերթ վերցրեք եւ վրան շրջան նկարեք , իսկ շրջանի կենտրոնում` կետ: Այժմ պատկերացրեք, թե դուք այդ կետն եք, իսկ շրջանը ձեր պաշտպանությունը: Պահպանեք այդ թղթի թերթը` այն գրպանը դնելով, մինչեւ որ դուրս գաք տագնապահարույց վայրից:

Երեկո

Աշխատանքից տուն վերադառնալով` անպայման ողջունեք ձեր տանը, ասացեք, որ ուրախ եք տուն վերադառնալ: Երեկոն բարեհաջող կընթանա: Երեկոյան մի զբաղվեք մեծ մաքրությամբ եւ աղբ մի թափեք, այդ ժամանակը ծախսեք լիցքաթափվելու եւ հանգստի վրա:
Մայրամուտից հետո հատկապես ջանացեք պահպանել խաղաղությունն ընտանիքում: Վեճը կարող է երկարել եւ անցնել նոր օրվան:

Գիշեր

Վատ երազներից եւ մտքերից պաշտպանվելու համար բարձի տակ սխտորի չմաքրված պճեղ դրեք: Քնելուց առաջ մոմ վառեք եւ մի երկու րոպե նայեք կրակին, պատկերացրեք, որ ձեր տագնապներն այրվում են կրակում, դա ձեզ հանգիստ քուն կբերի: Եթե վատ քունն այնուամենայնիվ այցելի ձեզ, լվացվեք սառը ջրով եւ ասացեք. «Քունը սարսափելի է, բայց Աստված բարեգութ է: Որտեղ գիշերը, այնտեղ էլ` քունը»: Այդ դեպքում երազը չի իրականանա եւ կանցնի գիշերվա հետ:

Աղբյուրը` Creu

28.05.16 | հասարակություն