Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Օրենսդրական նախաձեռնություններ

Գործադիրը հավանություն է տվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին»  ՀՀ օրենքի նախագծին, որով  հաշմանդամություն ունեցող անձանց` հասարակություն ներառելուն ուղղված քաղաքականությունը և օրենսդրությունը համապատասխանեցվում է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 2006թ. դեկտեմբերի 13-ին ընդունված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին»  կոնվենցիայի պահանջներին:

 





Նախագծով սահմանվում են հաշմանդամություն ունեցող անձանց  իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման ոլորտում օգտագործվող հիմնական հասկացությունները, նրանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման պետական քաղաքականության հիմնական նպատակը, սկզբունքները և ուղղությունները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման համար անհրաժեշտ կազմակերպական և իրավական հիմքերը: 

Կառավարությունը բացասական եզրակացություն է ներկայացրել ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» և մի շարք հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ: Փաթեթով, մասնավորապես,  առաջարկվում է իրավական սահմանում տալ լյուստրացիային՝ ամրագրելով այդ գործընթացի հաջորդականությունը, ինչպես նաև ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցած անձանց գործունեության բացահայտման, գնահատման, վերջիններիս՝ օրենքով սահմանված պաշտոններ զբաղեցնելը կանխելու և սահմանափակելու նպատակով: Գործադիրի եզրակցության համաձայն, մասնավորապես, նախագծով կարգավորումն ակնհայտորեն հակասում է արդար դատաքննության հիմնարար իրավունքին՝ երաշխավորված ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավական ակտերով: 

 

 

Այլ որոշումներ

 

 

Պետական գույքի արդյունավետ տնօրինման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը՝ «Գեոկոմպլեքս» ՓԲԸ-ի լուծարման գործընթացը կանոնակարգելու և պարտավորությունները մարելու համար: Որոշմամբ Երևանի Թբիլիսյան խճուղի 47/4 հասցեում գտնվող անշարժ գույքը կհանձնվի Հայաստանի Հանրապետությանը, որից հետո անդրադարձ կլինի նշված տարածքը մասնավորեցնելու կամ այլ ձևով տնօրինելու հարցին: 

Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում, որով առաջարկվում է կառավարության պահուստային ֆոնդից գումար հատկացնել «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական ՀԿ-ի բարեգործական ծրագրով իրականացվող անվճար ատամնաբուժական ծառայությունների մատուցման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով, արտոնագրային վճարները փոխհատուցելու համար: Որոշման ընդունմամբ նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկարամյա գործունեություն իրականացնող բարեգործական կազմակերպության համար: 

Կառավարության որոշմամբ Խաժակ Աղաբեկյանն ազատվել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

 

03.11.16 | քաղաքականություն | քաղաքականություն