Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Օրգանիզմը մաքրող դիետա

Այս բուսական-սպիտակուցային դիետան թույլ կտա ոչ միայն նիհարել ընդամենը մեկ շաբաթում, այլ նաև մաքրել օրգանիզմը և լավացնել մարսողական համակարգի աշխատանքը։

Այս ճաշացանկը ներառում է բոլոր  կարևոր սննդարար նյութերը անհրաժեշտ քանակությամբ։ Բջջանյութը, որը պարունակոմ են բանջարեղենն ու միրգը, օգտակար է աղիքների համար և օգնում է ազատվել ավելորդ խոլեստերինից, տոքսիններից և ծանր մետաղներից։ Պարզ ածխաջրերի բացառումը թույլ է տալիս նվազեցնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։

Արգելված է ՝ յուղալի միս, մսամթերք, ապխտած մսամթերք, սպիտակ հաց,  հրուշակեղեն, մակարոն, հացահատիկներ (բացի վարսակից ), բարձր յուղայնությամբ կաթ կամ կաթնաշոռ, հավելումներով յոգուրտ, շաքարավազ և քաղցրավենիք, ալկոհոլ։

Խորհուրդ է տրվում՝ յուղազերծված միս, թռչնամիս, ձուկ, բանջարեղեն, միրգ, վարսակ, յուղազերծված կաթ, յոգուրտ, կաթնաշոռ, պանիր, բուսական յուղ, շաքարավազը փոխարինողներ։ Խորհուրդ է տրվում խմել օրեկան 2 լիտրից ոչ պակաս ջուր։ Քնելուց առաջ անպայման խմել կաթնաթթվային ըմպելիք։
Մոտավոր ճաշացանկը մեկ շաբաթվա համար
1 օր

Նախաճաշ՝ դարչինով համեմված կես թուրինջ, մեկ կտոր պանիր, տարեկանի հաց, թեյ։

Ճաշ՝ բանջարեղենային ապուր, 100 գ, եփած թռչնամիս, ցորենի ծիլերից, գազարից, քունջութի սերմերից և եգիպտացորենի բուսայուղեվ պատրաստաված աղցան, մեկ բաժակ սալորի հյութ։

Հետճաշիկ՝ սառեցրած մրգերից հարած կրեմ 70 գ․, մեկ բաժակ բնական յոգուրտ մեկ թեյի գդալ մեղրով։

Ընթրիկ՝  թարմ կամ չորացրած մրգերով  և յուղազերծված կաթով եփած վարսակի շիլա, մեկ բաժակ կեֆիր։

2 օր
Նախաճաշ՝ կիվիից, բանանից,  մարուց և յոգուրտից պատրաստած կրեմ, չորաբլիթ։
Ճաշ՝յուղազերծված տավարի արգանակ կրեկերով, աղցան՝ ավոկադո, լոլիկ, վարունգ, հազար, կիտրոնի հյութով և ձիթայուղով, բանջարեղենով լցոնած բուլղարական պղպեղ, դեղձ
Հետճաշիկ՝ խոտաբույսերով թեյ, տարեկանի հաց
Ընթրիկ՝ ջեռոցում եփած ձուկ 100գր․, եփած կարտոֆիլ, ձիթայուղով պատրաստված ցուկինի 100գր․ / 5գր, տարեկանի հաց, թեյ

3 օր
Նախաճաշ՝ ելակ, շաքարավազ փոխարինող 100գր․, 2 կտոր թեփով հաց, թարմ քամած նարնջի հյութ

Ճաշ՝ հավի արգանակ, տարեկանի հաց, 2-3 եփած կարտոֆիլ՝ թունայով, կաթնաշոռով  և պահածոյացված եգիպտացորենով լցոնած, 2 լոլիկ, 5-6 սալոր

Հետճաշիկ՝ թարմ մրգերից և բնական յոգուրտով պատրաստված խյուս

Ընթրիկ՝ 100գր․, խաշած  թռչնամիս, 50 գր․ շագանակագույն բրինձ, թարմ բանջարեղենից պատրաստված աղցան, մեկ բաժակ կաթ

4 օր
Նախաճաշ՝ 30գր․վարսակի շիլա յուղազերծված կաթով, թարմ միրգ, սուրճ

Ճաշ՝ ծնեբեկով ապուր-խյուս , հավի կոտլետ, կաղամբով , վարունգով, կիտրոնի հյութով և ձիթայուղով  աղցան, մեկ բաժակ խնձորի հյութ

Հետճաշիկ՝ 50 գր․,պանիր, թարմ մրգերով պատրաստված աղցան

Ընթրիկ՝ եգիպտացորենի շիլա մեղրով և քունջութի սերմով, մեկ կտոր պանիր, մեկ բաժակ մածուն։

5 օր
Նախաճաշ՝ խնձորով, տանձով, բանանով, յոգուրտով աղցան, թեփով հաց, սուրճ կաթով

Ճաշ՝ բանջարեղենային րագու՝ ցուկինի, ծաղկակաղամբ, լոլիկ, կանաչի, չորաբլիթ, ելակ յուղազերծված կաթով

Հետճաշիկ՝ տարեկանի հաց հազարով և ավոկադոյով, մեկ բաժակ նարնջի հյութ

Ընթրիկ՝ 2-3 ջեռոցում եփած խնձոր բնական յոգուրտով, մեկ կտոր պանիր, տարեկանի հաց, թեյ

6 օր
Նախաճաշ՝ ջեռոցում եփած լալիկով և պանրով տոստ, կանաչիով համեմված, մեղրով թեյ

Ճաշ՝ բանջարեղենով եփած  ձկան ապուր , տարեկանի հաց, 100գր․ շոգեխաշած
տավարի լյարդ և եփած ճակնդեղ, մեկ բաժակ տոմատի հյութ

Հետճաշիկ՝ վարսակի շիլա առանց շաքարավազի բնական յոգուրտով

Ընթրիկ՝ 150գր․, շոգեխաշած լյարդ, 2 եփած կարտոֆիլ, 2 լոլիկ, մեկ բաժակ տոմատի հյութ

7 օր
Նախաճաշ՝ յուղազերծված խոզապուխտ, լոլիկ, 100 գր․արքայախնձոր, չորաբլիթ, մեկ բաժակ կաթ

Ճաշ՝ բուսական բանջարեղենային ապուր յուղազերծված թթվասերով, բլիթ, 100գր․ շոգեխաշած ձուկ, եփած լոբի և հազար, 2 խնձոր

Հոտճաշիկ՝ մեկ բաժակ մրգային հյութ, տարեկանի հաց

Նախաճաշ՝ 150 գր․ խաշած սաղմոն, թարմ կաղամբով, ձիթապտուղներով, կիտրոնի հյութով աղցան, չորաբլիթ, կիվի, թեյ

Աղբյուրը՝ Dieta.ru

01.09.16 | հասարակություն