Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Օլիվիա Ջորդանը` «Միսս ԱՄՆ» տիտղոսակիր

Ամենամյա  «Միսս ԱՄՆ» գեղեցկության մրցույթի 64-րդ հաղթող ճանաչվեց Օկլահոմա նահանգի բնակչուհի 26-ամյա Օլիվիա Ջորդանը: Այժմ Ջորդանը ներկայացնելու է Միացյալ Նահանգները հաջորդ տարի կայանալիք  «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթին:

«Միսս ԱՄՆ» տիտղոս ստանալու համար մրցույթում սովորաբար մասնակցում են 18-ից 27 տարեկան աղջիկներ: Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցել են աղջիկներ 50 նահանգներից և Կոլումբիայի մայրաքաղաքային շրջանից:

Փորձությունների ցանկում, որոնց միջով պետք է անցնեին մրցույթի մասնակիցները, ներառված էին լողասգեստներով և երեկոյան զգեստներով ցուցադրությունը, ինչպես նաև պատասխաններ` մրցույթն անցկացնողների կողմից տարբեր ուղղված հարցերին:


Ջորդանն ավարտել է Բոստոնի համալսարանը և ստացել բժշկական գիտությունների բակալավրի աստիճան: Թագը “Միսս ԱՄՆ” նոր տիտղոսակրի գլխին է դրել “Միսս ԱՄՆ-2014”-ի հաղթող Նիա Սանչեսը Լաս Վեգասից (Նևադա նահանգ):

Աղբյուրն ու լուսանկարները ՝Just Jared, US Magazine

13.07.15 | լուսանկար