Օլիգարխ Նիկոլայ Սարկիսովի կինը վախենում է Փարիզում տանից դուրս գալ

Գիշերն ամբողջ աշխարհը ցնցվել էր Փարիզի ակաբեկչությունների մասին լուրից 

Օլիգարխ Նիկոլայ Սարկիսովի կինը սոցցանցերում ցավակցություն է հայտնել Փարիզի բնակիչներին։ Նա իր երեք երեխայի հետ ապրում է ֆրանսիական մայրաքաղաքում։ Ահաբեկչության պահին Յուլիա Սարկիսովան իր բնակարանում է եղել։ Այժմ միլիարդատիրոջ կինը վախենում է տնից դուրս գալ, տեղեկացնում է Super.ru-ն։

«Այժմ ես Փարիզում եմ ապրում։ Մի ամիս առաջ եմ Մոսկվայում եղել։ Տեղի ունեցածի մասին ոչինչ չեմ լսել։ Տանը նստած եմ. Իմ բնակարանում ամեն ինչ փակ է, քաղաքում ռազմական դրություն է մտցված։ Ես էլ, ուրիշների նման, տեղի ունեցողի մասին լսել եմ լուրերի թողարկումներից։ Շատ եմ վախենում։ Ինչքան մարդ են սպանել։ Քաղաքում հիմա լռություն է։ Բոլորը տանը նստած են»,- պատմել է Յուլիան։

15.11.15 | հասարակություն