Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-17-ը կնվազի 3-4 աստիճանով.ԱԻՆ

Հայաստանի տարածքում հոկտեմբերի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Հոկտեմբերի 15-16-ը շրջանների զգալի մասում, 17-18-ը առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, օդի ջերմաստիճանը 16-17-ը՝ հատկապես գիշերը, կնվազի 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում հոկտեմբերի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-16-ը՝ երեկոյան ժամերին, առանձին հատվածներում սպասվում է, իսկ 17-18-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

 

 

 

 

13.10.17 | քաղաքականություն