Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Օգտակար թվացող սովորություններ, որոնցից ավելի լավ է հրաժարվել (ֆոտո)

Մենք բոլորս սիրում ենք հոգ տանել իրար մասին: Եվ մշտապես լսում ենք այն մասին, թե ինչն է առողջության համար կարելի, ինչը՝ ոչ: Սակայն, ցավոք, գոյություն ունեն անմիտ կարծրատիպեր, որոնցից, ավելի լավ է, հրաժարվեք:

Այս սովորությունները մեզանից շատերը «առողջ» են համարում:

Դուք կանգնում եք սեղանի առջև 

Ընդունված է մտածել, որ նստելը վնասակար է, իսկ կանգնելը՝ օգտակար: Վերջին հետազոտությունները, որոնցում ներգրավվել է 4000 ամերիկացի, ցույց են տվել, որ սեղանի առջև կանգնելը չի նվազեցնում ձեր՝ քրոնիկական հիվանդություններ ստանալու շանսերը:

Դուք վախենում եք նստել զուգարանակոնքին հասարակական վայրերում 

Ձեր մաշկն արդյունավետ պաշտպան է և սպանում է բոլոր միկրոբները: Միակ բացառությունն այն դեպքերն են, երբ դուք վնասվածք եք ստացել: Եթե վնասվածք ունեք ոտքերին կամ նստատեղին, ապա հասարակական զուգարանում պետք է զգուշություն ցուցաբերել:

Դուք չեք ուտում հաց

Վերջին շրջանում մոդայիկ է դարձել հաց չուտելը: Կա կարծրատիպ, որ հացից գիրանում են: Սակայն իրականում դա այդպես չէ:

Դուք խմում եք մրգային հյութ

Թվում է՝ ի՞նչը կարող է ավելի օգտակար լինել:

Սակայն երբ դուք քամում եք հյութը, մրգերը զրկվում են բոլոր առանցքային բաղադրիչներից:

Դուք մեծ քանակությամբ վիտամին C եք օգտագործում, որպեսզի չհիվանդանաք

Վիտամին C-ն իսկապես կարող է բարձրացնել իմունային համակարգի էֆեկտիվությունը: Սակայն Վիտամին C-ի ավելցուկը կարող է առավել բարդ հետևանքներ տողնել, քան դրա դեֆիցիտը:

Ամբողջական ձվի փոխարեն դուք միայն սպիտակուցն եք ուտում

Այսպես կոչված, «փորձագետները» միլիոնավոր մարդկանց համոզում են, որ ձվի դեղնուցը խոլեստերինի աղբյուր է: Սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ ձուն շատ թույլ է ազդում արյան մեջ նրա կոնցենտրացիային:

Դուք ձեռքերի համար հակաբակտերիալ օճառ եք գնում

Ձեռքերը մշտապես ախտահանիչ միջոցներով լվանալը ոչ միայն անօգուտ է, այլև` վտանգավոր: Սովորական օճառներ գնեք:

Դուք պահում եք շնչառությունը, երբ ինչ-որ մեկը փռշտում է կամ հազում

Երբ մարդը փռշտում է կամ հազում, չփակելով բերանը, նրա բերանից և քթից բակտերիաները տարածվում են օդում ժամում 80-350 կմ արագությամբ: Այնպես որ նման փորձերն ապարդյուն են:

Դուք վախենում եք ճռճռացնել ձեռքի մատները

Նախ, դա ճռճռոց չէ: Դա սեղմվող գազերի ձայնն է, որոնք ճկունացնում են ձեր հոդերը:

Դուք խուսափում եք միկրոալիքային վառարանում պատրաստված մթերքներից

Մենք բոլորս լսել ենք, որ միկրոալիքային վառարանը ոչնչացնում է սննդային նյութերը:

Ընդհակառակը, կան տվյալներ, որ այն «ամենամաքուր և արդյունավետ» միջոցն է սնունդը տաքացնելու համար:

23.01.16 | ժողովածու | մոդա