Քրեակատարողական հիմնարկի ծառայողները չարաշահել են պաշտոնեական լիազորությունները.ՀՔԾ

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Դավիթ Հ .-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի դեկտեմբերին նույն հիմարկի աշխատակիցների միջոցով ստացել է հարազատներից իրեն ուղարկված գումարը, որով նույն անձանցից գնել է բջջային հեռախոս և տևական ժամանակ օգտագործել այն:

 

Կալանավոր Դավիթ Հ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի առանձին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից հայտնում են՝ կատարվում է նախաքննություն:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 

 

31.07.15 | քաղաքականություն