Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Քսան անսովոր արգելքներ աշխարհի տարբեր երկրներում

Յուրաքանչյուր մշակույթ ունի իր սովորությունները, ավանդույթները, կանոններն ու օրենքները: Որոշ արգելքներ հիմնավորված են ու արդարացի, իսկ մյուսները տարօրինակ ու անհեթեթ են թվում:

1. Հյուսիսային Կորեայում արգելված է կապույտ ջինս հագնելը: Ջինս հագնելը հանցագործություն է համարվում ՝ ԱՄՆ-ի նկատմամբ հակակրանքի պատճառով:

2. Կանադայում արգելված են երեխաների քայլասարքերը (ходунок): Դրանք խանգարում են երեխայի բնականոն զարգացմանը, անհամաչափ ծանրաբեռնվածություն են առաջացնում երեխայի հոդերի, ոսկորների ու մկանների վրա: Եթե տանը քայլասարք են հայտնաբերում՝ ընտանիքին 100 000 դոլարով տուգանում են, գործը կարող է հասնել նույնիսկ կես տարվա ազատազրկման:

3. ԱՄՆ Այովա նահանգում արգելված է անծանոթներին աչքով անելը: Եթե կնոջը չես ճանաչում ՝ պետք չէ նրան աչքով անել:

4. Օքլահոմայում չի կարելի շներին նայելիս ծամածռություններ անել: Այն մարդիկ, որոնք շներին նայելիս ծամածռություններ են անում, կարող են տուգանվել կամ ազատազրկվել:

5. Ավստրալիայում տղամարդկանց արգելվում է առանց ուսակապի զգեստ հագնել: Մելբուռնում օրենքի խախտում է համարվում, եթե «տղամարդը հասարակական վայրում հայտնվում է առանց ուսակապի զգեստով»:

6. Իտալիայում ՝ Կապրիում, արգելված է աղմկոտ կոշիկ հագնելը: Երկու զբոսաշրջիկների Կապրի կղզում ձերբակալել էին չափից աղմկոտ կոշիկ հագնելու համար: Այդ արգելքի նպատակն է «պաշտպանել հասարակական անվտանգությունը»:

7. Թեննեսի նահանգում չես կարող որեւէ մեկին հայտնել Netflix-ի քո գաղտնաբառը: 2011 թ. Թեննեսիի նահանգապետը օրենք էր ստորագրել, որն արգելում էր որեւէ մեկին հայտնել ժամանցային սերվիսների ՝ օրինակ Netflix-ի գաղտնաբառը: Դա կողոպուտին հավասարազոր հանցագործություն է համարվում:

8. Սինգապուրում արգելված է ծամոնը: Սինգապուրում արգելված է ծամոնի առեւտուրը: Փողոցում նետված ծամոնի համար իրավախախտը տուգանվում է 500 դոլարով:

9. ԱՄՆ Ալաբամա նահանգում արգելված է փողոցում քիթը մաքրելը: Ալաբամայի փողոցներում նախընտրելի է չխնչել ու առավել եւս քիթը չքչփորել:

10. ԱՄՆ Ֆլորիդա նահանգում չամուսնացած կանանց արգելված է կիրակի օրերին օդապարիկից ցատկել: Միայնակ, ամուսնալուծված կամ այրի կանանց կիրակի օրերին արգելված է օդապարիկից ցատկել: Օրենքը խախտողներին սպառնում է տուգանք կամ նույնիսկ բանտարկություն:

11. Իտալիայում ՝ Էբոլիում, արգելված է համբուրվել մեքենա վարելիս: Շարժվող փոխադրամիջոցում համբույրներն արգելված են: Խախտման համար նախատեսված տուգանքը գերազանցում է 500 եվրոն:

12. ԱՄՆ –ում ՝ Վաշինգթոնում, արգելված է տգեղ ձիեր քշելը: Ուիլբիր քաղաքում անօրինական է համարվում հասարակական վայրերում «տգեղ ձի» քշելը: Դրա համար տուգանք է նախատեսված: Բայց հետաքրքիր է, թե ինչպես կարելի է որոշել ձիու գեղեցկությունն ու տգեղությունը:

13. ԱՄՆ Նյու Ջերսիի նահանգում չի կարելի ռեստորանում ճաշն ուտել չփչփացնելով։ Ոչ մի բարձր ձայն ճաշելիս։

14. ԱՄՆ Յուտայի նահանգում չի կարելի ջութակը կրել թղթե փաթեթի մեջ։ Սոլթ Լեյքում արգելված է փողոց դուրս գալ թղթե փաթեթի մեջ դրված ջութակով։

15. Բարբադոսում արգելված է կամուֆլյաժ հագնել։ Եթե դուք թմրանյութերի դեմ պայքարի կազմակերպության կամ Զինված ուժերի ներկայացուցիչ չեք, ապա կամուֆլյաժի ցանկացած տարր կրելն արգելվում է օրենքով։

16. Կանադայի Ալբերտայի նահանգում չի կարելի բղավել հասարակական վայրերում։ Թաբեր քաղաքում գոռգոռոցների եւ հիշոցների համար 150 դոլարով տուգանում են։

17. Սաուդյան Արաբիայում արգելված է երաժշտություն լսել հասարակական վայրերում։ Այստեղի դպրոցներում եւ համալսարաններում երաժշտություն չեն դասավանդում, երաժշտական խանութներում դուք նույնպես չեք կարող երաժշտություն լսել։

18. Գերմանիայում տուգանում են ավտոմայրուղու վրա բենզինը վերջանալու համար։ Եթե ավտոմայրուղու վրա ձեր մեքենայի բենզինը վերջանա, ձեզ սպասում է տուգանք՝ երթեւեկության մյուս մասնակիցների համար սպառնալիք ստեղծելու համար։

19. Չինաստանում արգելվում է ռեինկառնացիան՝ առանց իշխանությունների համապատասխան թույլտվության։

20. Ռումինիայում արգելված է Սքրեբլ խաղը։ 1980-ական թթ. Ռումինիայի նախագահ Նիկոլաե Չաուշեսկուն արգելեց այդ խաղը՝ որակելով այն որպես «չափազանց ինտելեկտուալ» եւ «կործանարար չարիք»։

Աղբյուրը՝ Creu.ru

23.10.15 | հասարակություն | մեքենա քաղաքականություն ֆուտբոլ