Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Քո իդեալական ընկերուհին ըստ Կենդանակերպի

Մեր հորոսկոպի միջոցով պարզեք, թե ինչ ընկերուհի է իդեալականորեն համապատասխանում ձեզ ըստ Կենդանակերպի նշանի: 

Խոյ

Եթե ըստ կենդանակերպի նշանի Խոյ եք, կանանց համատեղելիության հորոսկոպի համաձայն, ձեր իդեալական ընկերուհին կլինի այն աղջիկը, որն ունի Ջրհոսի բնավորության բոլոր գծերը: Նրանք կարողանում են ընկերություն անել եւ հասկանալ, բայց միաժամանակ երբեք իրենց չեն պարտադրում ուրիշներին եւ երբեք չափից ավելի սերտ հարաբերությունների մեջ չեն մտնում: Վերջինը Խոյերի համար հատկապես հարմար է: Եթե ձեզ ներշնչանք եւ հետաքրքիր գաղափարներ են անհրաժեշտ, օգտվեք ձեր ընկերուհու խորհուրդներից: Նա հաճույքով դրանք կտրամադրի ձեզ: 

Ցուլ

Ցլերի համար լավագույն տարբերակը Ձկներն են: Ինչո՞ւ: Որովհետեւ հենց այն ընկերուհին, որը Կենդանակերպի այդ նշանի տակ է ծնվել, կարող է պատմել իր ապրումների մասին: Նա միշտ կօգնի եւ կլսի, եթե դա անհրաժեշտ է: Պետք է ընդամենը հիշել, որ այդ նշանի մարդիկ շատ փակ են: Նրանք շատ գաղտնիքներ ունեն եւ դրանց մասին ավելի լավ է չհարցնել: Նա ամեն ինչ ինքը կպատմի, եթե ուզենա: Փոխարենը եթե ձեր մեջ անինքնավստահություն է առաջացել կամ օգնության կարիք ունեք, Ձուկն իդեալական է: 

Երկվորյակներ

Եթե դուք Երկվորյակ եք, ձեզ իր ոգով ամենից ավելի մոտ է այն աղջիկը, որը ծնվել է Խոյի նշանի տակ: Նման ընկերուհին ընկերական հարաբերություններում առաջնորդ կդառնա, ինչը ձեզ չի վշտացնի, որովհետեւ այդպես շատ հարմար է: Ձեր ընկերուհին ուրախությամբ ձեզ համար համատեղ հանգստի օրեր կկազմակերպի: Ծայրահեղ իրավիճակներում եւս նա անփոխարինելի է, նրան միշտ հնարավոր է դիմել պաշտպանության եւ օգնության խնդրանքով:

Խեցգետին 

Ձեր ընկերուհու համար Կենդանակերպի լավագույն նշանը Ցուլն է: Նրանք անպայման ընդհանուր հետաքրքրություններ կունենան, ինչպիսին, օրինակ, խոհարարությունն է, կամ դիզայնը: Ցլերը համառ են, բայց Խեցգետինները լիովին կարող են հարթել բոլոր սուր անկյունները եւ տհաճ իրավիճակները: 

Առյուծ

Ընկերուհիների համատեղելիության բոլոր հորոսկոպներն Առյուծներին խորհուրդ են տալիս ընկերուհիներ փնտրել Երկվորյակների շրջանում: Նրանք շատ խելացի են եւ լայն մտահորիզոն ունեն: Նրանք ակտիվ են, մշտապես ճանապարհորդում են եւ որեւէ նոր բան են փորձում: Նրանք մշտապես ճանապարհորդությունների եւ ուղեւորությունների մեջ են: 

Կույս

Կույսերին ամենից ավելի կհամապատասխանի Խեցգետին ընկերուհին: Հենց Խեցգետինը միշտ կհովանավորի եւ հոգ կտանի ձեզ: Ձեզ ընդամենը անհրաժեշտ է հաշվի առնել, որ Խեցգետինների տրամադրությունն անընդհատ փոխվում է եւ նրանք շատ են սիրում տանը լինել: 

Կշեռք

Եթե ձեր Կենդանակերպի նշանը Կշեռքն է, ավելի լավ է որպես ընկերուհի ընտրեք Առյուծ կնոջ, որը տարված է արվեստով: 

Արժե միայն մի բան հիշել. նրան ոչ մի դեպքում չի կարելի քննադատել, նույնիսկ եթե ինչ-որ բան ձեզ դուր չի եկել, այդ դեպքում նա ձեր թալիսմանը կդառնա հաջողության եւ երջանկության հասնելու համար: 

Կարիճ 

Եթե դուք Կարիճ եք, որպես ընկերուհի ընտրեք Կույսի: Նա ձեզ համար համեստ եւ հավատարիմ զինակից կլինի: Բայց Աստված ձեզ հեռու պահի իրար հետ վիճելուց: Խուսափեք քննադատությունից: Բացի այդ, Կույսերը բնածին բուժակներ են: 

Աղեղնավոր

Աղեղնավորներին դուր կգա ընկերություն անել շփվող Կշեռքի հետ: Հենց Կշեռքը միշտ կհարթի անկյունները եւ ելք կգտնի ցանկացած իրավիճակից: Այնուամենայնիվ, չարժե սկզբում նախաձեռնություն սպասել Կշեռքից: Նրանք շատ անվճռական են եւ համեստ, այդ պատճառով Աղեղնավորները ստիպված են իրենք ստանձնել նախաձեռնությունը: 

Այծեղջյուր

Այս նշանի համար իդեալական ընկերուհի է նա, ով ծնվել է Կարիճի նշանի տակ: Նրանք երկար տարիներ ընկերություն կանեն, երբեք չեն բամբասի իրարից, հավատարիմ եւ ազնիվ կլինեն: 

Ջրհոս

Ջրհոսներին շատ է դուր գալիս ընկերություն անել ուրախ Աղեղնավորների հետ: Եթե նրանք ընդհանուր հետաքրքրություններ ունեն, շատ երկար ընկերություն կանեն: Հնարավոր է այդ պատճառով Ջրհոսներն այդքան հաճախ են ընկերներ գտնում ուսումնառության ընթացքում: Աղեղնավորների օգնությամբ Ջրհոսները կկարողանան կարիերայում էական հաջողությունների հասնել: 

Ձկներ

Ձկների համար իդեալական կլինի ընկերություն անել Աղեղնավորների հետ: Հենց Աղեղնավորը կարող է Ձկներին պատմել իր հոգեկան ապրումները: Արժե միայն հիշել, որ այս նշանը եւս փակ է, եւ նման կինը շատ գաղտնիքներ ունի: Դրանց մասին ավելի լավ է չհարցնել, եթե Ցուլն անհրաժեշտ չհամարի ինքը պատմել դրանք: Փոխարենը միշտ կաջակցի եւ կխրախուսի: 

 

 

Աղբյուրը` Creu

20.04.16 | հասարակություն