Քննարկվել են Հայաստանի ճանաչելիության բարձրացման ուղիները

 





 ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր ընդունել է M&C SAATCHI մարքեթինգային ընկերության տնօրեն Անիլ Դեդիին։ Վերջինս Հայաստան է ժամանել Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմանդրամի և  ՀՀ տնտեսական զարգացման  և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի հրավերով։ 

 

Սուրեն Կարայանը հանդիպման ընթացքում Անիլ Դեդիի հետ քննարկել է Հայաստանի ճանաչելիության բարձրացման ուղիները, ծագող խնդիրները, դրանց լուծման եղանակները և ընդհանուր սկզբունքները։ 

Անիլ Դեդին կիսվել է այս ոլորտում իր ղեկավարած կազմակերպության ունեցած հարուստ փորձով։ 

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը Հայաստանի զբոսաշրջության պատասխանատու մարմինների հետ։

M&C SAATCHI ընկերությունը հայտնի կրեատիվ մարքեթիգային ընկերություն է, որը համագործակցել է աշխարհի մի շարք երկրների հետ՝ նրանց ճանաչելիությունը բարձրացնելու ուղղությամբ։ Ընկերության գործունեության ուղղություններից է երկրների ճանաչելիության բարձրացումը, տնտեսական աճի խթանումը և,  համապատասխանաբար, զբոսաշրջային այցելությունների թվի աճը։ 

 

05.12.17 | քաղաքականություն | քաղաքականություն