Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Քլոե Քարդաշյանի անկեղծ ֆոտոշարքը` Complex ամսագրի համար

Քարդաշյանների ընտանիքը կարողանում է ուշադրություն սևեռել իր անդամների վրա: Complex ամսագրի օգոստոսյան համարի շապիկին կհայտնվի Քլոե Քարդաշյանը և հարկ է նշենք, որ այս ֆոտոշարքն ամենահամարձակն է այն ֆոտոշարքերից, որ նա երբևիցէ ունեցել է:

«Անկեղծ ասած, անգամ ինքս չեմ հավատում, որ համաձայնել եմ նկարահանվել նման ֆոտոշարքում», — հայտնում է ինքը` Քլոեն ամսագրին տված իր հարցազրույցում:

Complex ամսագրի էջերին Քլոեն ցուցադրել է իր բոլոր բարեմասնությունները: Համարձակ էր նաև հարցազրույցը, որը նա տվել էր ամսագրին: Այնտեղ նա պատմել է, թե ինչպես է վերաբերում իր խորթ հոտ` Բրյուս Ջեների վերափոխումը Քեյթլին Ջեների.

«Նա այդ մասին ասել էր մեզ կես տարի ավելի վաղ, նախքան ուրիշների իմանալը և խոստովանել, որ միշտ էլ կրում էր կանացի հագուստ: Մենք գտնում էինք այդ հագուստը, ես պարզապես չէի ասում այդ մասին մորս, քանի որ մենք չգիտեինք, թե ինչ մտածել…Ամենից շատ ինձ տխրեցրեց այն, որ իմ կարծիքով, մենք, որպես ընտանիք պետք է կազմեինք այդ գործընթացի մի մասը: Ես պատկերացնում եմ, թե որքան միայնակ էր նա իրեն զգում: Արդյո՞ք մտերիմների աջակցության կարիքը չկա: Չնայած, միգուցե, դա եսասիրական ցանկություն է»:

Քլոեն նաև պատմեց իր 17-ամյա քրոջ` Քայլի Ջեների մասին. նրա այժմյա ընկեր Tyga-ն իրենից մեծ է 8 տարով: Քլոեն դրա մեջ ոչ մի վատ բան չի տեսնում.

«Երբ ես 16 տարեկան էի, անկողին էի մտնում 20 տարեկանից բարձր երիտասարդների հետ: Ես կասեի, որ մենք պարզապես հանդիպում էինք, դա ուղղակի սեքսուալ կապեր էին: Սակայն Քայլին բոլոր 17-ամյա աղջնակների նման չէ: Նա հանգստյան օրերը չի անց կացնում ընկերուհիների հետ` երեկույթներին կամ ինչ-որ մեկի ավարտական հանդեսին: Քայլին հաճախ գործնական հանդիպումներ է ունենում, նա իր համար տուն է գնել և պատահում է, որ իր անձնական ինքնաթիռով ուղևորվում է Կարլ Լագերֆելդի հետ հանդիպման: Սա անգամ 30-ամյա անձանց համար հազվադեպ երևույթ է, այնպես որ նա` հատուկ դեպք է»:

28.07.15 | լուսանկար | մոդա քաղաքականություն