Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Քլոե Քարդաշյանը պատասխանել է բլոգերներին` «ֆոտոշոպ»-ով արված իր սեքսուալ լուսանկարների վերաբերյալ

Այն, որ օրվա սկանդալ էր դառնալու Complex ամսագրի համար արված Քլոե Քարդաշյանի ֆոտոշարքը, կարծես թե ոչ ոք չէր կասկածում:

Քլոեի ավագ քույրը` Քիմ Քարդաշյանն Instagram-ի իր էջում գովաբանում է Քլոեին համարձակ գտնվելու և սեքսուալ ֆոտոշարքում նկարահանվելու համար, իսկ քույրերի երկրպագուները կարծիք են հայտնել, որ լուսանկարների վրա աղջկա կազմվածքն այդքան ձիգ է երևում ֆոտոշոպի շնորհիվ:

Ի պատասխան այս ամենի, Քլոեն Instagram-ում տեղադրել է մի լուսանկար, որն իր խոսքերով, շտկված չէ: Իր էջի վրա Քլոեն տեղադրել է երկու կադրերից կազմված կոլաժ: Ձախից` բնօրինակը, աջից` ամսագրում տեղ գտած շտկված նկարը:
Քարդաշյանը դիմել է այն բոլոր մարդկանց, ովքեր չեն հավատում իր բնական գեղեցկությանը.

«Սա այն բոլոր ճղճիմների համար է, որոնք ոչ մի գրամ չեն հավատում իմ ամենօրյա մարզանքներին: Ձախից` առանց շտկումների արված լուսանկարն է, որն արվել է նկարահանումների օրը: Աջից` նույն լուսանկարը, սակայն արդեն շտկումներով: Ճիշտ է, մաշկն ավելի հարթ է և ստվերներ չկան, սակայն ինձ թվում է, որ ես լավ վիճակում եմ գտնվում նաև ձախ լուսանկարի վրա: Իմ բոլոր թերություններով հանդերձ»:

Մոտ երկու ժամ հետո Քոեն հրապարակել է նույն ֆոտոշարրքից ևս մեկ լուսանկար և գրություն թողել. «Պետք է շնորհակալություն հայտնեմ իմ քրոջը` Քիմ Քարդաշյանին, որը լիովին աջակցում է ինձ և որը համոզեց ինձ նկարահանվել Complex ամսագրի համար: Ես միշտ հետաձգում էի այս նկարահանումները, քանի որ սարսափում էի: Սակայն Քիմբերլին ստիպեց ինձ, քանի որ շատ ավելի էր հավատում ինձ, քան ես ինքս»:

28.07.15 | լուսանկար