Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Քիմ, Քորթնի եւ Քլոե Քարդաշյանները՝ մարզվելիս

Քորթնի Քարդաշյանը Instagram-ում հրապարակել է նոր լուսանկար, որում նրանք երեք քույրերով միասին մարզվում են դրսում։

«Առավոտյան մարզանք քույրերիս հետ»,- գրել է Քորթնին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Քորթնի Քարդաշյանը բաժանվել է իր զուգընկերոջից՝ Սքոթ Դիսիկից։  Քորթնին եւ Սքոթը մշտապես վիճում էին, իսկ Դիսիկի դավաճանությունը վերջակետ է դրել նրանց հարաբերություններին:

«Քորթնին միշտ ներում էր Սքոթին, սակայն վերջերս նրան տեսել են իր նախկին ընկերուհու հետ Մոնտե Կարլոյում։ Դիսիկի եւ նախկին սիրուհու լուսանկարները տարածվել են ամբողջ համացանցով։ Ավելին, Սքոթը իր նոր ընկերներին պատմում է, որ ոչ մի կապ չունի Քորթնիի հետ, ինչն իսկապես նվաստացուցիչ է։ Քարդաշյանն այլեւս չի կարողանում հանդուրժել այս ամենը»,- տեղեկացրել է զույգին մոտ կանգնած աղբյուրը։

08.07.15 | հասարակություն