Քիմ Քարդաշյանին «բռնացրել են» Բեւերլի Հիլսում

Քայլի Ջեների 18-րդ տարեդարձին նվիրված երեկույթից հետո Քիմ Քարդաշյանը գնացել է գնումներ կատարելու։

34-ամյա հեռուստաաաստղին «բռնացրել են» Բեւերլի Հիլսում։

Նշենք, որ Քիմն անգամ հղիության ընթացքում է հավատարիմ մնում իր ոճին։

Հիշեցնենք, որ ըստ արեւմտյան ԶԼՄ-ներում տարածված ասեկոսեների՝ Քիմ Քարդաշյանն արդեն որոշել է իր երկրորդ երեխայի անունը։ Քարդաշյանը եւ Քանիե Ուեսթը երկրորդ երեխային անվանակոչելու են Իսթոն։

34-ամյա հայուհուն մոտ կանգնած աղբյուրը տեղեկացրել է, որ Քանիեն ցանկացել է երեխային անվանակոչել East (արեւելք), բայց այդ միտքը այնքան էլ դուր չի եկել Քիմին։

«Քիմը չի հավանել այդ անունը, բայց Քանիեն առաջարկել է նաեւ Իսթոն (Easton) տարբերակը։ Այս անունը բոլորին դուր է գալիս։ Իսթոն Ուեսթ. բավականին հնչեղ է»,- հայտնել է աղբյուրը։

 

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Famefly.net

 

11.08.15 | հասարակություն