Քիմ Քարդաշյանը «նոկաուտի է ենթարկել» Թեյլոր Սվիֆթին. նա չի կարող դատի տալ հայուհուն

Երեկ Քիմի ու Թեյլորի միջեւ աստղային պատերազմը համաշխարհային պարբերականների գլխավոր թեման էր:

Նորից հիշեցնենք, որ երեկ երեկոյան Քիմ Քարդաշյանը ցնցեց բոլորին՝ իր Snapchat –ում հրապարակելով ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի ու Թեյլոր Սվիֆթի հեռախոսազրույցի ձայնագրությունը այդ նույն հռչակավոր Famous երգի մասին:

Քանյեն իր նոր հիթում մի քանի տողով անդրադարձել էր Թեյլոր Սվիֆթին՝ նրան անվանելով «պոռնիկ», ինչը բնականաբար այդքան էլ դուր չէր եկել երգչուհուն:

Քիմը վստահեցնում է, որ Թեյլորը նախապես տեղեկացված էր երգի մասին ու հիմա պարզապես իրեն զոհ է ներկայացնում, իսկ երգչուհին հայտարարում է, որ Քանյեն աշխարհով մեկ խայտառակել է իրեն: Այս բանավեճին միացել է նաեւ Սելենա Գոմեսը, որը որոշել է պաշտպանել իր ընկերուհուն՝ Թեյլոր Սվիֆթին:

Հետո համացանցում հայտնվեցին այդ թեմայով մեմեր KimExposedTaylorParty (Քիմը Թեյլոր Սվիֆթի համար հավաքույթ է կազմակերպել) հեշթեգով:

Բայց Թեյլորի թիմը հիմա կատակելու տրամադրություն չունի, քանի որ երգչուհու փաստաբանները պահանջում են ոչնչացնել ձայնագրությունը:

Բայց…

TMZ-ին հայտնի է դարձել, որ Քիմն ու Քանյեն մտահոգվելու պատճառ չունեն: Քալիֆորնիա նահանգի օրենքնով Թեյլորը չի կարող դատի տալ նրանց, քանի որ պարզվում է՝ անձնական կամ կոնֆիդենցիալ զրույցը կարելի է ձայնագրել, բայց ՉԻ ԿԱՐԵԼԻ գաղտնալսել: Տարբերությունն այն է, որ եթե հեռախոսազրույցի ժամանակ միացված է բարձրաձայն կապը, ապա այն այլեւս չի համարվում ո՛չ կոնֆիդենցիալ, ո՛չ գաղտնալսում, ո՛չ էլ ապօրինի ձայնագրություն, իսկ Թեյլորի դեպքում երգչուհին հենց ինքն է իր ձայնը լսել բարձրախոսով, այդ ամբողջ հեռախոսազրույցը Ուեսթի ստուդիայում լսել է նաեւ պրոդյուսեր Ռիք Ռուբինը:

Այնպես որ Թեյլոր, Քիմի հետ վտանգավոր խաղեր չարժե խաղալ…

19.07.16 | հասարակություն | սպորտ