Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Քիմ Քարդաշյանը մերկացել է GQ ամսագրի համար

Երկրորդ երեխային լույս աշխարհ բերելուց եւ իր գեղեցիկ կազմվածքը վերականգնելուց հետո Քիմ Քարդաշյանը կրկին համաձայնել է մասնակցել գայթակղիչ եւ կրքոտ ֆոտոշարքի։ Այս անգամ 35-ամյա գեղեցկուհին մերկացել է GQ ամսագրի տասներորդ հոբելյանական թողարկման համար։

Քիմը ամսագրի շապիկին ներկայացել է մերկ՝ կրելով միայն ամուսնու նվիրած ադամանդե մատանին։ Նրա փարթամ բարեմասնությունները ծածկել է կաշվե բաճկոնը։

The Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի աստղը կեցվածք է ընդունել նաեւ վինտաժային մեքենայի մեջ՝ ցուցադրելով երկարաճիտ կաշվե կոշիկները։

Երրորդ կերապարում Քիմը պակաս սեքսուալ չէ։ Կրկին կաշվե բաճկոն, կրկին կրքոտ հայացք։ Այո, լուսանկարիչների դուետ Մերթ Ալասն ու Մարկուս Պիգոթը գիտեն ինչպես պետք է աշխատել Քիմ Քարդաշյանի հետ։

Հիշեցնենք, որ Քիմը վերջերս է վերադարձել Փարիզից, որտեղ մասնակցել է Կառլի Լագերֆելդի եւ ֆրանսիական Vogue–ի նախկին խմբագիր Կարին Ռոյթֆելդի Bazaar Icons «Harper’s Bazaar-ի կուռքերը» նախագծին:

Աղբյուրը՝ Daily Mail

15.06.16 | լուսանկար