Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Քիմ Քարդաշյանը հրապարակել է իր հուզիչ լուսանկարը` տատիկի հետ

Քիմ Քարդաշյանն Instagram-ի իր էջում տեղադրել է իր հուզիչ մանկական լուսանկարը:

Ռեալիթի շոուի 34-ամյա աստղ Քիմ Քարդաշյանը որոշել է շնորհավորել իր սիրելի տատիկին` Մերի Ջո Շենոնին, որը երեկ, հուլիսի 27-ին նշում էր իր տարեդարձը:

«Ծնունդդ շնորհավո՛ր, տատի՛կ: Ես այնքան հիշողություններ ունեմ քեզ հետ կապված: Դու այնքան լավ օրինակ էիր մեզ համար: Ես այնքան երջանիկ եմ, որ դու կաս իմ կյանքում», — գրություն է թողել Քարդաշյանը:

Ի դեպ, Մերի Ջոյի ստույգ տարիքը հայտնի է միայն մտերիմներին: Սակայն իր 80-ից բարձր հասակում նա շատ լավ տեսք ունի:
Լուսանկարի վրա փոքրիկ և զվարթ Քիմը պատկերված է իր սիրելի տատիկի հետ:

28.07.15 | հասարակություն