Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Քաշ հավաքելու անսպասելի պատճառներ

Դիետա

Դիետայի ժամանակ դուք որպես կանոն սահմանափակում եք այս կամ այն սննդարար  նյութի գործածումը: Դրա համար էլ օրգանիզմն անցնում է խնայողության ռեժիմի՝ կուտակելով այն սակավաթիվ պաշարները, որ ստանում է, նաեւ դանդաղեցնելով նյութափոխանակությունը: Դիետան ավարտելուց հետո մետաբոլիզմի կուտակման ու դանդաղման պրոցեսը մնում է նույնը, բայց քանի որ դուք արդեն սկսում եք շատ ուտել, ամբողջ ավելցուկը կրկնակի ուժով է ազդում ձեր քաշի վրա: Հենց այդ պատճառով էլ դիետաներից հետո շատերը, որպես կանոն, ոչ միայն արագ վերկանգնում են նախկին քաշը, այլեւ շարունակում են գիրանալ:

Նիհարելու համար խիստ դիետաներ մի պահեք: Հիշեք, որ ավելորդ քաշից ազատվելու համար պետք է ստեղծել ձեր օրական նորմայի 20 տոկոսը չգերազանցող կալորիաների դեֆիցիտ, նաեւ ձեր սննդակարգը հաստացնել թարմ մրգերով, բանջարեղենով ու կանաչիով ու բացառել ռաֆինացված մթերքները, քաղցրավենիքն ու խմորեղենը:

Սթրես

Ցանկացած սթրեսը սադրում է կորտիզոլ հորմոնի արտադրությունը, որը դանդաղեցնում է նյութափոխանակությունը, դրանից էլ ավելորդ կիլոգրամներ են առաջանում: Բացի դրանից հերթական լարվածությունն ու սթրեսը կոնֆետներով ու տորթերով հաղթահարելու սովորությունը շատերին է ծանոթ:

Ձգտեք ավելի թեթեւ վերաբերվել կյանքին, զբաղվեք մեդիտացիայով, յոգայի հաճախեք ու առավելագույնս բացառեք նյարդային համակարգը խթանող ըմպելիքները, օրինակ՝ սուրճը, սեւ թեյը եւ այլն:

Դեղորայք

Այսօր մենք արդեն սովորել ենք, որ ամենափոքր ցավի ու մրսածության դեպքում միանգամից հաբեր ենք ընդունում: Մինչդեռ գլխացավը կարող է անցնել, եթե պարզապես պառկեք ու հանգստանաք, իսկ մրսածությունը կարելի է հաղթահարել առանց հաբի՝ օգտագործելով մեր ներքին ռեսուրսները: Բայց ոչ, մենք այդքան ժամանակ ու եռանդ չունենք, դեղն ավելի արագ է ու հեշտ: Մինչդեռ դեղամիջոցների չարաշահումը կարող է երկարաժամկետ հեռանկարում վնասել առողջությանը, խրոնիկ հիվանդությունների, նաեւ՝ գիրացման պատճառ դառնալ: Օրինակ՝ հակադեպրեսանտները, ստերոիդները, պրոգեստերոնային հակաբեղմնավորիչ հաբերը նպաստում են գիրանալուն:

Աղբյուրը՝ Creu

18.06.16 | հասարակություն