Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Քայլի Ջեններն ավարտել է դպրոցը. Քիմ Քարդաշյանը քույրերի հետ կազմակերպել է աղմկոտ երեկույթ

17-ամյա Քայլի Ջեններն ավարտել է Laurel Springs School դպրոցը: Դատելով աստղային ընտանիքի Instagram-ից, Քարդաշյանների կլանը իրենց մոր՝ Քրիս Ջենների տան հետնամասում այդ կապակցությամբ կազմակերպել է աղմկոտ երեկույթ:

Այդ ոչ ֆորմալ միջոցառումը վարել է Ռայան Սիքրեստը, որը American Idol հեռուստաշոուի հաղորդավարն է և հանդես է գալիս որպես «Էմմի»-ի մրցանակակիր:

Քայլին ողջ երեկո անց կացրեց ռեփեր Tyga-յի գրկում, իսկ Քլոեն, մի քանի օր առաջ վերջնականապես ամուսնալուծվելով բասկետբոլիստ Լամար Օդոմից, պարում էր թվերկ:

Դեռ հայտնի չէ, թե արդյոք Ջեններ քույրերը պլանավորում են հետագայում շարունակել ուսումն ու քոլեջ ընդունվել:

26.07.15 | լուսանկար