Քայլի Ջեները կրծքի իմպլա՞նտ է դրել. գեղեցկուհու կրքոտ լուսանկարները

Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ Քայլի Ջեները, կասկածի հզոր ալիք է բարձրացրել Twitter-ում։ 19-ամյա գեղեցկուհին նոր լուսանկարներ է հրապարակել սոցցանցերի իր էջերում, եւ երկրպագուները նկատել են մի մեծ փոփոխություն. Քայլիի կուրծքը մի քանի չափսով մեծացել է։

Բնականաբար, օգտատերերը միանգամից սկսել են կասկածել, որ Քայլին իմպլանտ է դրել։

«Միայն ես նկատեցի, թե՞ Քայլիի կուրծքը 3 չափսով մեծացել է», «Երդվում եմ՝ Քայլիի կուրծքը մեծացել է», «Քայլի, ե՞րբ հասցրեցիր»,- գրել են երկրպագուները։

Պատասխանելով ոմանց քննադատություններին՝ հեռուստաաստղը հայտնել է, որ ոչ մի միջամտության չի դիմել եւ նման գեղեցկություն ապահովել է Victoria’s Secret-ի Bombshell կրծկալը։

Աղբյուրը՝ Daily Mail

26.08.16 | լուսանկար