Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Քայլի Ջեները գայթակղիչ լուսանկարներ է հրապարակել ռեփեր Tyga-ից բաժանվելուց հետո

Օրեր առաջ լուրեր սկսեցին պտտվել, որ 2 տարի ընկերություն անելուց հետո 18-ամյա մոդել, հեռուստաաստղ Քայլի Ջեները, բաժանվել է իր ռեփեր բոյֆրենդից՝ Tyga-ից։ Արեւմտյան պարբերականները բնականաբար շտապեցին հավաստիանալ եւ մեկնաբանություն խնդրել զույգի ներկայացուցիչներից։ Վերջիններն էլ հաստատեցին լուրը՝ ավելացնելով, որ զույգը բաժանվել է մեկընդմիշտ։

Հարաբերությունները խզելուց հետո Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը տեղափոխվել էր մոր՝ Քրիս Ջենների տուն, քանի որ շատ դժվար իրավիճակում էր հայտնվել եւ մոր աջակցության կարիքն ուներ։

Բայց պարզվում է, 18-ամյա Քայլին գեղեցկուհի լինելուց բացի, նաեւ ուժեղ կին է եւ որոշել է ցույց տալ Tyga-ին, թե ում կորցրեց նա։

Քայլին Instagram-ում հրապարակել է գայթակղիչ լուսանկարներ, որոնցում ներկայացել է սեւ, մարմինն ընդգծող զգեստով։ Լուսանկարիչ եւ ռեժիսոր Սաշա Սամսոնովայի ֆոտոշարքում Քայլիի թաց մարմինը, վարսերն ու զգեստն ավելի կրքոտ են դարձել մոդելի կերպարը։

Ախ Tyga, ահա թե ում ես ձեռքցիդ բաց թողել։

14.05.16 | լուսանկար | մոդա