Քաղաքացու պայուսակից գողացել են դրամապանակն ու հեռախոսը

Ոստիկանության Կոտայքի բաժնում դեկտեմբերի 5-ին 1955 թվականին ծնված Քնար Ե.-ն հաղորդում էր տվել, որ Աբովյան քաղաքի Կինոյի շենքի մոտակայքում գողացել են ձեռքի պայուսակում գտնվող դրամապանակը, որի մեջ եղել է 18 հազար 200 դրամ, բջջային հեռախոսը և իր անձնագիրը:

 

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է 1957 թվականի ծնված Հասմիկ Ս.-ն, ով բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն:

11.12.17 | քաղաքականություն