Փոքրիկի բուժման համար գումար է անհրաժեշտ. մայրը դիմում է հանրության օգնությանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 

Երևանաբնակ երեքամյա փոքրիկ Եվան տառապում է հազվադեպ հանդիպող մաշկային հիվանդությամբ: Մինչև 9 ամսական երեխան ոչ մի խնդիր չի ունեցել, այնուհետև սկսվել է դիաթեզի տեսքով, հետո ախտորոշվել են այլ մաշկային հիվանդություններ, բուժում է ստացել այդ հիվանդությունների դեմ, իսկ հետո այդ բոլորը հերքվել են և ախտորոշվել է ՀԻՍՏԻՈՑԻՏՈԶ: Հայաստանում բժիշկները խորհուրդ են տվել անհապաղ երեխային տանել Մոսկվա հետագա հետազոտությունների և բուժման համար: Երեխան Երևանում արդեն քիմիաթերապիայի կուրս է անցնում՝ այս բոլոր, թե դեղորայքային, թե հիվանդության առկայության հետևանքով ախտահարվել են փոքրիկի կարևոր օրգանները՝ լյարդը, ոսկրային համակարգը, հատկապես գլխոսկրը, ոսկրածուծը, էնդոկրին համակարգը, ծոծրակային մասում առաջացել է զարգացող գոյացություն:

 

Մոսկվայում միայն КТ հետազոտության համար պահանջվում է 90000 ՌԴ ռուբլի, իսկ հետագա բուժման և քիմիաթերապիաների կուրսը շարունակելու համար պահանջվում է մոտ 18-19000 դոլար:

 Սիրելի հայրենակիցներ աջակցելու համար, կարող եք ձեր ներդրումներներն ունենալ նրա մայրիկի՝ Արևիկ Տեր-Սահակյանի անունով ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿՈՒՄ բացված հաշվեհամարներին՝

1930061867560200 ՀՀ դրամ

1930061867560101 ԱՄՆ դոլար

1930061867560104 ԵՎՐՈ

1930061867560158 ՌԴ ռուբլի

SWIFT:COVBAM22

Մայրիկի՝ Արևիկ Տեր-Սահակյանի հեռախոսահամարն է՝ +37455 160 026:

 

 

27.10.17 | քաղաքականություն