Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Փոքրիկը կերակրել է ագռավներին. ահա թե ինչպես են թռչունները պատասխանել աղջկան (ֆոտո)

Մարդկանց ու կենդանիների միջև փոխադարձ համակրանքը բավականին հազվադեպ հանդիպող երևույթ է:

Սակայն, ինչպես երևում է 8-ամյա Գաբի Մաննի բախտն այս հարցում բերել է:

Այս պատմությունը բացարձակ պատահաբար է սկսվել: Մի օր, մեքենայից դուրս գալու ժամանակ, աղջիկը ձեռքից վայր է գցել քաղցրավենիքի տուփը:

Ագռավները միանգամից շրջապատել են ուտելիքն ու այդ դեպքից հետո շարունակել են թռչել աղջնակի տանից ոչ հեռու` հուսալով էլի ուտելիք ստանալ: Դրանից հետո Գաբին ու նրա մայրը որոշում են իրենց բակում ագռավների համար կերակրաաման պատրաստել ու ամեն օր սկսում են կերակրել ագռավներին:

Իսկ «ագռավային կերուխումից» հետո կերակրաամանում հայտնվում են փայլփլուն զարդեր` ականջօղեր, ապակյա իրեր, գնդիկներ, իսկ մեկ անգամ ագռավներն անգամ «Լավագույնը» գրությամբ մետաղի կտոր էին բերել իրենց սիրելի Գաբիի համար:

28.07.15 | ժողովածու