Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Փողածառի օգտակար հատկությունները. այս բույսը կա գրեթե յուրաքանչյուրի տանը

Փողածառ (կրասուլա) բույսը կա գրեթե յուրաքանչյուրի տանը: Ոմանց այն գրավում է իր տեսքով, ոմանք էլ վստահ են, որ այս բույսը կարող է գումար բերել տուն:

Սակայն ոչ բոլորը գիտեն, որ փողածառն օգտակար է առողջության համար: Նրա օգտակար հատկությունները կօգնեն ազատվել մի շարք հիվանդություններից:

Այրվածքներ, վերքեր, վնասվածքներ

Փողածառի տերևներով շիլա պատրաստեք, դրեք այն մաշկի վնասված հատվածին և ամրացրեք բինտով: Փոխեք այն 2-3 ժամ անց:

Արթրիտ, արթրոզ

10-15 տերևներից քամեք հյութն ու քսեք հոդերին քնելուց առաջ:

Անգինա, տոնզիլիտ

10 տերևներից քամեք հյութը, քսեք կոկորդին օրական 3-5 անգամ:

Հերպես շուրթերի վրա

Մի քանի տերևներից քամեք հյութն ու քսեք յուրաքանչյուր 30 րոպեն: Կամ հյութի մեջ թրջեք կտորը և դրեք վնասված մասին և ամրակապ դրեք:

Ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոց

Դատարկ ստամոքսին կերեք 2 տերև, լավ ծամելով:

Պիելոնեֆրիտ, ցիստիտ

5 տերևը մանրացրեք 200 մլ տաք ջրի մեջ: Թրմեք 1 ժամ: Օգտագործեք օրական 3 անգամ ուտելուց 15 րոպե առաջ 1 ճաշի գդալ:

Թութք

Դրեք մեկ տերև թութքի վրա, այն անմիջապես կօգնի:

Սակայն պետք է ուշադիր լինել, որպեսզի չչարաշահեք փողածառի տերևների օգտագործումը: Չարաշահման դեպքում կարող է սրտխառնոց, դիարեա և գիտակցության խախտում առաջանալ:

29.11.15 | ժողովածու