Сайт продаётся (Կայքի վաճառք)!

ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր կյանքում փոփոխություն տեղի կունենա . Դժվար է ասել` այն կլինի դրական, թե ոչ: Ամեն դեպքում, շատ ծանր չեք տանի: Իսկ, ընդհանրապես, սովորեք ձեզ ավելի շատ սիրել, քան ձեր ընտրյալին:

ՑԼԵՐ

Այսօր շատ հոգատար կլինեք ձեր սիրելիի նկատմամբ. Կփորձեք նրան պաշտպանել ցանկացած անհաջողությունից: Բայց հանկարծ չափը չանցնեք: Կպչուն լինելն էլ է հաճախ նյարդայնացնում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր դուք ձեզ կզգաք որպես Պենելոպա, որն անհամբեր սպասում է իր Օդիսեյին` քաջ գիտակցելով, որ իր սպասումները երկար են տեւելու: Սակայն ձեզ այդչափ երկար սպասում չի սպասվի, հետեւաբար տանջանքն էլ ավելի մեղմ կլինի:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Մինչեւ մի բան ասելն ու անելը երկար մտածեք դրա հետեւանքների մասին: Մտածեք, թե ինչ անեք, որ մինիմալ ծախս կամ կորուստ ունենաք: Այսօր հիանալի օր է նման հաշվարկներ անելու համար:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր խորհուրդ չի տրվում չարաշահել ալկոհոլը: Իհարկե, կարող եք մի գավաթ գինի ըմպել գեղեցիկ ընթրիքի ժամանակ, սակայն ոչ ավելին: Ձեր սիրելիին դուր չի գա ձեզ հարբած վիճակում տեսնելը: Բացի այդ` Նա չի էլ ցանկանա ձեզ համբուրել:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր իսկական խմբագրի հոգեբանություն կունենաք եւ այդքան զգացմունքային չեք լինի որոշումներ կայացնելիս: Դա լավ է, քանի որ զգուշությունն անրաժեշտ է տվյալ պարագայում:

ԿՇԵՌՔՆԵՐ

Ձեր սիրելին չի ցանկանա երկար ժամանակ անցկացնել ձեզ հետ: Եթե Նա ցանկանա գնալ, բաց թողեք Նրան: Պետք չէ նեղանալ, պարզապես ցանկացած մարդ էլ, ժամանակ առ ժամանակ, երազում է մենակ լինելու մասին:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեզ կգրավի փիլիսոփայությունը. Կսկսեք մտածել խորը թեմաների շուրջ եւ կցանկանաք, որ ձեր սիրելին էլ միանա ձեր մտքերին եւ միասին փիլիսոփայեք հավերժության մասին: Բայց իմացեք, որ Նրան այդքան էլ հետաքրքիր չի լինի այդ թեման, այնպես որ` աշխատեք չափը չանցնել:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ձեզ համար այսօր շատ օգտակար կլինի ինչ-որ մի ինֆորմացիա, որը ժամանակին քաղել էիք որեւէ գրքից: Այդ ժմանակ չէիք էլ պատկերացնի, որ տվյալ հերոսի խոսքն այսդքան կարող է ձեզ օգնել: Դե ինչ, այսօր արեք այնպես, ինչպես որ կցանկանայիք աներ ձեր ընթերցած գրքի հերոսը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեր օգնության կարիքը կունենա: Կապ չունի, թե ինչ բնագավառի օգնություն դա կլինի: Եթե զգաք, որ, իսկապես, կարող եք խորհուրդով օգնել նրան, մի հապաղեք եւ այդպես էլ արեք:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին դուր չի գա ձեր քայլերից որեւիցե մեկը: Դա կբերի վիճաբանության: Որպեսզի խուսափեք կոնֆլկտներից, ստիպված կլինեք գնալ որոշակի փոխզիջումների:

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին, անպայման, որեւիցե օգտակար եւ արժեքավոր խորհուրդ ձեզ կտա: Փորձեք հիշել նրա խոսքերը, որովհետեւ դրանք ձեզ պետք կգան նաեւ կյանքի այլ փուլերում:

09.02.16 | հասարակություն