Сайт продаётся (Կայքի վաճառք)!

ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Կազմակերպեք հանգիստ եւ հարմարավետ երեկո սիրելիի հետ . նստեք բուխարու առջեւ, թեյ խմեք, քաղցրավենիք կերեք եւ քննարկեք տարբեր թեմաներ: Առանձնահատուկ պատրաստություն պետք չէ տեսնել սիրելիի հետ լավ ժամանակ անցկացնելու համար:

ՑԼԵՐ

Այսօր ձեր սիրելին չի կարողանա կենտրոնանալ աշխատանքի վրա: Նրան կհետապնդեն ձեր մասին լավ եւ վատ մտքերը: Աշխատեք այնպես անել, որ գոնե մի քանի ժամով անհետանաք Նրա մտքերից:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա անակնկալ մատուցել ձեզ, որից դուք շատ կուրախանաք: Իսկ եթե ցույց չտաք, թե անակնկալը ձեզ դուր է եկել, դա կարող է լուրջ հետք թողնել ձեր հարաբերությունների վրա:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր դժվար օր կլինի ձեզ համար: Ավելի հեշտ ապրելու համար, սովորեք ներել անգամ եթե թվում է, թե ձեր սիրելին աններելի արարք է իրեն թույլ տվել: Խնայեք նյարդերն ու իմացեք, որ իսկական սերը, անկախ դժվարություններից, ապրում է հարատեւ:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այօր ձեր անձնական կյանքում ուրախալի փոփոխություններ տեղի կունենան: Պատահականություն են դրանք, թե ոչ` աստղերը չեն կարող ասել, բայց փաստ է, որ դրանք տեղի են ունենալու: Զգոն եղեք, որպեսզի բաց չթողնեք երջանիկ ակնթարթները:

ԿՈՒՅՍԵՐ

Ցանկանացած բարդ եւ դժվար իրավիճակ ունի նաեւ իր դրական կողմեր: Աստղերը խորհուրդ են տալիս ուշադիր քննել ձեր խնդիրներն ու սիրելիի հետ միասի փորձել պարզել դրանց դրական կողմերը: Միգուցե, գաք այնպիսի հայտարարի, որ դրանք լուծելու կարիք էլ չունենաք:

ԿՇԵՌՔՆԵՐ

Ձեր սիրելին այսօր վատ տրամադրություն կունենա, որի հետեւանքով կսկսի ամեն կերպ նյարդայնացնել նաեւ ձեզ` թե ֆիզիկապես, թե հոգեպես: Ձեզ համար այսօր դժվար կլինի Նրան դիմանալը, սակայն հիշեք, որ կյանքում անհնարին ոչինչ չկա:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելին դժվարությամբ կհաղորդակցվի ձեր մտերիմների հետ, քանի որ նրանք բոլորը տարբեր լեզուներով են խոսում: Եթե նման հանդիպում կայանա, ստիպված կլինեք հանդես գալու, որպես թարգմանիչ:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ապագայի հետ կապված մտորումներ կունենաք: Կսկսեք մտածել կյանքի իմաստի մասին, կամ թե այսօր ինչ պետք է պատրաստեք: Ձեզ խորհուրդ է տրվում ապրել ներկայով եւ վայելել կյանքն այնպիսին, ինչպիսին որ այն կա:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր շրջապատի մարդիկ ձեզ կնյարդայնացնեն: Որպեսզի խուսափեք բախումներից եւ իզուր ոչ մեկին չնեղացնեք, առանձնացեք որեւէ մի անկյունում: Գտեք այնպիսի վայր, որտեղ ձեզ ոչ-ոք չի գտնի, մինչեւ հավաքեք մտքերն ու կրկին վերածվեք աշխույժ եւ շփվող անձնավորության:

ՋՐՀՈՍՆԵՐ

Ձեր սիրելին այսօր ձեզանից կախում կունենա: Նա ձեր կարիքը կունենա: Աշխատեք անել ամեն ինչ, որպեսզի ձեր կողքին նա իրեն հանգիստ եւ թեթեւացած զգա:

ՁԿՆԵՐ

Այսօր խնդիրներ կունանաք ընտանիքում: Որոշ աղբյուրներից կիմանաք, որ ձեր ամուսինն իրականում ավելի շատ է վաստակում, քան ձեզ ասել է: Այո, այս հարցը բացատրություն է պահանջում:

06.02.16 | հասարակություն | Աստղագուշակ աստղերը մոդա քաղաքականություն