ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս ձեր սիրելիի հետ ընկնել մանկության գիրկը։ Փետրվարի 24-ին դուք շատ խոցելի եք լինելու, հետեւաբար աստղերը հուշում են, որ օրն անցկացնենք Նրա կողքին եւ զգաք ձեր ընտրյալի սերն ու աջակցությունը։

ՑԼԵՐ

Դուք շատ արգելքներ եք դնում ձեր սիրելի էակի առաջ։ Իսկ ինքներդ չե՞ք խախտում այդ սահմանափակումները։ Լավագույն դաստիարակությունը սեփական օրինակն է, իսկ «ինձ կարելի է» փաստարկները սովորաբար հասկանալի եւ ընդունելի չեն։ Հենց այսօր կարելի է փոխել ձեր պատկերացումները հարաբերությունների մասին։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր մի պահ կհասկանաք, որ դուք եւ ձեր ընտրյալը բավականին տարբեր մարդիկ եք եւ երբեմն խոսում եք իրար համար անհասկանալի լեզվով։ Այս զգացողությունը տհաճ բացահայտում կլինի ձեզ համար, սակայն դառը իրականությունը գիտակցելն ավելի նախընտրելի է, քան ստի մեջ ապրելը։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Եթե ձեզ թվա, որ այսօր ինչ-որ հաղթանակ եք գրանցել հարաբերություններում, ուրեմն փորձեք հասկանալ, թե կոնկրետ որն է եղել ձեր հաղթանակը եւ այժմ ինչ մակարդակի է հասել ձեր սիրային կապը։ Մի շտապեք ուրախանալ, միգուցե ամեն ինչ այնքան էլ լավ եւ ուրախ ավարտ չունենա եւ ծանր հետեւանքների հանգեցնի։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Բավականին հանելուկային եք լինելու ոչ միայն ձեր սիրելի անձնավորության, այլեւ շրջապատի մարդկանց համար։ Ձեր վարքագիծը, շարժուձեւը այնքան անկանխատեսելի կլինեն նրանց համար, որ մտերիմները կսկսեն մտածել, որ ձեր կյանքում ինչ-որ բան այն չէ։ Բացառված չէ, որ նրանք կգուշակեն, թե ինչն է ձեզ անհանգստացնում։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելի անձնավորության համար շատ դժվար կլինի հասկանալ, թե ինչ փոփոխություններ են եղել իր կյանքում եւ ինչպես են դրանք ազդում ձեզ վրա։ Սակայն եթե դուք փոքր-ինչ օգնեք Նրան, ամեն ինչ շատ հեշտ կլինի ուղղել եւ վերահսկել։

ԿՇԵՌՔՆԵՐ

Փետրվարի 24-ը հիմարություններ եւ խենթություններ անելու օր է։ Այսօր ձեզ կզգաք 18-ամյա պատանու կմա ավելի փոքր երեխայի պես։ Ընդ որում՝ ձեր սիրելի անձնավորությունը նույնպես իրեն այդպես է դրսեւորելու, քանի որ ձեր թեթեւ, ուրախ տրամադրությունը վարակիչ է լինելու։

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր կպարզվի, որ ձեր ընտրյալը դառնալու հիմնական հավակնորդը իրականում այնքան էլ համապատասխան չէ ձեզ։ Կամ ընդհանրապես ձեր պատկերացրածը չէ։ Հետեւաբար, պետք չէ սկսել հարաբերություններ, որոնցում հստակություն եւ վստահություն չկա։ Անիմաստ է։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ստիպված եք լինելու շատ զգուշավոր լինել խոսքեր եւ բառեր ընտրելու հարցում։  Հակառակ դեպքում ձեր սիրելի անձնավորությունը չի կարողանա հասկանալ ձեզ եւ սխալ եզրակացություններ կանի։ Փորձեք ուշադիր լինել եւ ավելի սթափ մտածել։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Ձեր վարքագիծը տարօրինակ եւ անհասկանալի է լինելու ձեր ընտրյալի համար։ Սակայն Նա չի փորձելու պարզել, թե որն է դրա պատճառը եւ ինչ հետեւանքների կարող է այն հանգեցնել։ Նա լուռ կանի եզրակացություններ, որոնք հնարավոր է հետագայում բացասաբար ազդեն հարաբերությունների ընթացքի վրա։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր անիմաստ է ձեր սիրելիին բողոքել, թե որքան անհաջող եւ չստացված է ձեր կյանքը։ Նա միեւնույն է չի հասկանալու։ Սպասված կարեկցանքի փոխարեն, նա դասախոսություններ է կարդալու, թե ինչ պետք է անեք՝ կյանքն ավելի լավը դարձնելու համար։

ՁԿՆԵՐ

Օրը նպաստավոր է նոր հաճույքներ փնտրելու համար։ Բայց եթե սիրային հարցերում ամեն ինչ հարթ է ձեզ մոտ, ուրեմն նոր արկածները ձեզ չեն հրապուրի, այլ կսկսեք մտածել նոր հոբբիների կամ հետաքրքրությունների մասին։

24.02.16 | հասարակություն | Աստղագուշակ աստղերը