ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Այս օրը ձեզ համար ճակատագրական կլինի։ Դուք այս մասին ավելի ուշ կիմանաք, բայց պետք էլ չէ շտապել։

ՑԼԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեզ որեւէ կասկածելի միջոցառման կհրավիրի։ Դա ձեզ այդքան էլ դուր չի գա, բայց երբեմն կարելի է գնալ փոխզիջումների։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Ձեր սիրելին այսօր, բավականին, ամաչկոտ կլինի ձեր հարցում։ Աշխատեք այնպես անել, որ նա ավելի ամնիջական իրեն պահի ձեզ հետ։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեր օգնության կարիքը կունենա։ Խոսքը թե հոգեւոր, թե ֆիզիկական օգնության մասին է։ Անգամ եթե ոչ մի հերոսություն չանեք, միեւնույն է ձեր օգնությունը հաճելի կլինի Նրան։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր դժվարությամբ կընդունեք այն փաստը,, որ դուք սխալ եք։ Սակայն աշխատեք դա անել հանուն սիրելիի, մանավանդ, որ ինքներդ էլ գիտակցում եք, որ սխալ եք։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր դուք վստահ կլինեք, որ ձեր կյանքում հրաշքներ պետք է կատարվեն։ Սակայն պետք չէ այդքան վստահ լինել, որպեսզի հետո հիասթափությունը ցավոտ չլինի։ Ավելի լավ է՝ նախաձեռնությունը վերցրեք ձեր ձեռքերում։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր տխրությամբ կմտածեք այն մասին, ո ձեր անձնական կյանքն այնպես չի ընթանում, ինչպես ինքներդ էիք երազում։ Սակայն տխրելու փոխարեն փորձեք ավելի սթափ վերլուծել փաստերն ու կհասկանաք, որ իրականում ամեն ինչ շատ ավելի լավ է, քան դուք եք կարծում։

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեզ շատ երջանիկ կզգաք սիրելիի եւ նրա ընկերների շրջապատում։ Ամեն ինչ կփորձեք անել, որպեսզի այդ հրաշալի մարդկանց հետ հանդիպումը մի փոքր ավեի ձգձգվի։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին շատ կխոսի իր մասին։ Նրա պահվածքը բացատրվում է նրանով, որ Նա  ցանկանում է ձեր ողջ ուշադրությունը կենտրոնացնել իր վրա։ Փորձեք լսել Նրան։ Նրա խոսքերի մեջ որոշակի ճշմարտություն կա։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ամեն կերպ կփորձի տպավորել ձեզ, թեեւ դուք արդեն տպավորված եք Նրանով։ Աշխատեք Նրա այդ գործողությանը ոչ այնքան լուրջ վերաբերվել։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր շատ հյուրեր կունենաք։ Չի բացառվում, որ նրանք հեռվից եկած լինեն եւ ցնկություն հայտնեն  մի քանի օրով հյուրընկալվել ձեր տանը։ Աշխատեք ընդառաջել նրանց եւ գտեք ձեզ համար փոքրիկ եւ հանգիստ անկյուն։

ՁԿՆԵՐ

Մի ակնկալեք, թե ձեր սիրելին ձեզ պետք է հասկանա կես բառից։ Պարզապես, ապրեք եւ շնչեք նրանով, ինչ ունեք։ Իսկ ձեր կյանքում հրաշքներն ավելի շատ են։

23.02.16 | հասարակություն | ֆուտբոլ