Сайт продаётся (Կայքի վաճառք)!

ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելին չի ցանկանա երկար ժամանակ տրամադրել Ձեր խնդրի լուծմանը: Նրան դա աննշան կթվա եւ դուք չեք կարողանա համոզել, որ այն կարեւոր է: Փորձեք նրան ցույց տալ, որ ձեզ, պարզապես, պետք է շտապ լուծել այդ խնդիրը:

ՑԼԵՐ

Եթե այսօր ձեզ շատ տխուր զգաք, նայեք երկնքին: Լավ կլինի, որ երկրնքին նայեք սիրելիի հետ` Նրան հենված: Ոչ մի այլ խորհուրդ ձեզ այդքան չի հանգստացնի, որքան Նրա գրկում լինելը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Լավ կլինի, որ կարողանաք ճիշտ օգտագործել ձեր ժամանակը, հակառակ դեպքում կտուժի ձեր անձնական կյանքը: Հնարավոր է` ոչ մի լուրջ բան տեղի չունենա, բայց այս օրը կմտնի այն օրերի ցուցակում որը կցանկանաք մոռանալ:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այն Խեցգետինները, որոնք արդեն երեխաներ ունեն, հնարավոր է` կոնֆլիկտ ունենան նրանց հետ: Պատճառն այն է, որ ձեր երեխաներից շատ բան եք պահանջում: Հիշեք, թե դուք ինչպիսին եք եղել նրանց տարիքում:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր մի քանի բան կիմանաք ձեր սիրելիի անձնականից, որոնք Նրա հետ պատահել են այն շրջանում, երբ Նա դեռ ձեզ հետ ընկերություն չէր անում: Դա կօգնի, որ Նրան ավելի լավ հասկանաք եւ ծանր չտանեք Նրա որոշ քայլերը:

ԿՈՒՅՍԵՐ

Աշխատեք ձեր սիրելիին եւ Նրա ասածներին ոչ այնքան լրջությամբ վերաբերվել: Եթե շատ խորանաք, ավելի կծանրացնեք իրավիճակը: Իսկ լավատեսությունը կօգնի դրական լուծումների հասնելուն:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր հեշտ կհրապուրվեք: Հնարավոր է` սիրահարվեք բոլորովին անծանոթ եւ ոչ այնքան խոստումնալից մեկին: Դրանից խուսափելու համար աշխատեք շատ ժամանակ անցկացնել այն անձնավորության հետ, որին հավանում է ձեր ընտանիքը:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր շատ ուրախ ժամանակ կանցկացնեք ձեր սիրելիի հետ: Նրա կողքին այնքան երջանիկ կլինեք, որ այդ դրական էներգիան ձեզ կուղեկցի առաջիկա օրերի ընթացքում: Դրանով նույնիսկ ցանկություն կունենաք կիսվելու որոշ մտերիմ մարդկանց հետ:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր այնքան ուրախ կլինեք, որ կմոռանաք բոլոր խնդիրների եւ անհարթությունների մասին: Ձեր բարձր տրամադրությունը միգուցե առաջացնի ոմանց նախանձը: Ուշադրություն մի դարձրեք կողմնակի կարծիքներին եւ թույլ մի տվեք, որ ինչ-որ բան փչացնի ձեր տրամադրությունը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Հրաշալի օր է, որ սիրելիի հետ միասին քննարկեք ձեր հարաբերությունների կարեւորագույն կետերն ու խոսեք յուրաքանչյուրիդ պարտականությունների մասին: Աշխատեք ցուցաբերել լրջություն. Դա կօգնի, որ ճիշտ ընտրություն կատարեք:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելին դժվարությամբ կհասկանա ձեր գործողությունների նշանակությունը եւ կսկսի դժգոհել ձեր որոշումներից: Աշխատեք հանգամնալից բացատրել նրան ձեր քայլերը, որպեսզի դրանց պատճառով կոնֆլիկտներ չունենաք:

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին վատ տրամադրություն կունենա եւ Նա դժվարությամբ կկարողանա դա թաքցնել ձեզանից: Ցույց տվեք Նրան, որ Նրա ջանքերն արդարացված են: Այդպես ավելի օգտակար կլինեք ձեր սիրելիին:

02.02.16 | հասարակություն | մոդա