ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Այսօր ստիպված կլինեք սիրելիին պաշտպանել ցանկացած անախորժությունից: Իսկ օրը անախորժություններով լի կլինի նրա համար: Այնպես որ` այսօր առավել, քան ուշադիր եղեք նրա նկատմամբ:

ՑԼԵՐ

Դարձրեք ձեր օրը ավելի գունեղ: Օրինակ` ինչ-որ պայծառ գունի հագուստ հագեք, պատրաստեք գունավոր բանջարեղենով աղցան: Հավատացեք, գույներն էլ ավելի կամրապնդեն ձեր հարաբերությունները:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Եթե այսօր անախորժություն ունենաք սիրելիի հետ, ձեզ օգնության կհասնի լավագույն ընկերը: Միգուցե, դուք նրան չպատմեք ձեր խնդիրների մասին, սակայն նրա հետ զրուցելն էլ կօգնի, որ մոռնաք տխրությունն ու ժպտաք:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Եթե ձեզ թվում է, թե ձեր հարաբերություններն անիմաստ են դարձել, ուրեմն փորձեք ձեր առաջ նպատակ դնել: Այդ նպատակին հասեք սիրելիի հետ միասին: Այդպես կկարողանաք ամրապնդել ձեր սերը:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեզ ժամադրության կհրավիրեն: Դուք մինչեւ վերջին վայրկյանը կտատանվեք` գնա՞լ, թե՞ ոչ: Աստղերը խորհուրդ են տալիս, ամեն դեպքում, ընդունել այդ առաջարկը: Միգուցե ձեզ դուր գա:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր կհասկանաք, որ ցանկացած անելանելի թվացող իրավիճակ ունի լուծում: Պարզապես, պետք է կարողանաք ճիշտ գտնել այն: Ձեր որոշումներից է կախված ձեր անձնական երջանկությունը:

ԿՇԵՌՔՆԵՐ

Ձեր սիրելին այսօր շատ բծախնդիր կլինի ձեր IQ-ի նկատմամբ: Նրա համար, իրոք, կարեւոր է, որ իր կողքին լինի խելացի մեկը: Այնպես որ` եթե տարրական հարցերի պատասխաններ չիմանաք, հանգիստ կարող եք հավաքել իրերն ու դուրս գալ Նրա սրտից:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելին իրեն շատ անսովոր կպահի եւ դուք ստիպված կլինեք վերանայել ձեր կարծիքը նրա մասին: Հայտնի չէ, թե ինչ եզրահանգման կգաք, այնպես որ` պատրաստ եղեք ցանկացած լուծման:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ձեր սիրելին այսօր դժվարությամբ կհավատա, որ դուք իրեն չեք ստում եւ որ ամբողջությամբ ազնիվ եք Նրա հանդեպ: Փորձեք Նրան ապացուցել ձեր  ազնվությունը, այլապես նա դեռ երկար ժամանակ այդպես կտատանվի:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեզ կթվա, թե ձեր սիրելին, վերջապես, հասկացել է, թե ինչ եք դուք իրենից ցանկանում: Սակայն մի շտապեք եզրակացություներ անել: Ավելի լավ է` Նրան մեկ անգամ էլ բացատրեք ձեր ցանկությունը: Միգուցե, ի վերջո կարողանաք հասկացնել, թե ինչ է ձեզ պետք:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ստիպված կլինի որոշ հարցեր լուծել իր նախկին կեսի հետ: Դուք եւս խառնված կլինեք այս ամենի մեջ: Փորձեք սիրելիին օգտակար խորհուրդներ տալ: Ի վերջո, հարցը ձեր երջանկությանն էլ է վերաբերում:

ՁԿՆԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս, որ այսօր սիրելիի հետ սկսեք մտածել ապագայի մասին, պլանավորել առաջիկա տարիների պարտականություններն ու կամաց-կամաց դրանք կյանքի կոչեք: Ինքներդ էլ կզարմանաք, թե որքան հեշտ ամեն ինչ կստացվի:

16.02.16 | հասարակություն | մոդա ֆուտբոլ