ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Դեռ ուշ չէ հարաբերություններում ամեն ինչ փոխելու համար: Չնայած այդ ամենի համար ձեզ մեկ օրից ավելի է պետք, միեւնույն է, կարելի է սկսել հենց այսօրվանից: Կարող եք անել ինչ ուզում եք, սակայն մի մոռացեք անձնական կյանքի եւ դրական փոփոխություններ անելու մասին:

ՑԼԵՐ

Այսօր ձեր սիրելի անձնավորությունը չի ցանկանա բաց թողնել ձեզ, նույնիսկ եթե պետք է հեռանաք: Փորձեք անել այնպես, որ բաժանումը ցավաոտ չլինի ոչ ձեզ, ոչ Նրա համար:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեզ համար գլխավորը ձեր սիրելիի հետ փոխզիջման գնալն է: Մի անհանգստացեք, դուք տարբեր մարդիկ եք եւ կարող եք տարաձայնություններ ունենալ: Սակայն եթե ձեզ չհաջողվի ընդհանուր հայտարարի գալ, ուրեմն ձեզնից մեկը այնքան էլ մեծ ցանկություն չունի հարթել հարաբերությունները, ինչն իհարկե, ցավալի է:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Անցյալի արարքների համար պատասխան տալու ժամանակն է եկել: Կան հանգամանքներ, որոնք թույլ չեն տալիս ձեզ լիարժեք վայելել ներկան եւ ձեր հարաբերությունները Նրա հետ: Հարկավոր է լրջորեն զբաղվել այս հարցով: Անկեղծորեն խոսեք ձեր ընտրյալի հետ եւ բացատրեք Նրան, որ անցյալը հանգիստ չի տալիս ձեզ:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Մարդուն սիրելու համար հարկավոր է սիրել այն աշխարհը, որտեղ նա ապրում է: Այսօր հենց նման իրավիճակում եք հայտնվելու: Ձեր սիրելի էակը հրավիրելու է ձեզ իր ընկեների հետ ակումբ կամ ժամանցային մեկ այլ վայր գնալու կամ ծնողներին հանդիպելու, եւ դուք չպետք է հրաժարվեք նրա առաջարկից: Օրը ստացված է լինելու:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր Կույսերին հաճելի առաջարկ կանեն, եւ նրանք կհայտնվեն ընտրության առաջ՝ գնալ զվարճանալու, թե մնալ տանը՝ խոստացված ընտանեկան երեկույթին: Եթե հաղթի պարտքի զգացումը, ուրեմն պետք չէ տխրել, քանի որ իրականում դուք ոչինչ չեք կորցնի: Ձեր ընկերները այնքան էլ հաճելի ժամանակ չեն անցկացնի:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր աստղերը հուշում են, որ պետք է մեծ հաճույք ստանաք ձեր անձնական կյանքից՝ թեկուզ լինի Նրա հետ վիճաբանելիս կամ հարաբերություններ պարզելիս. չէ որ դրանք էլ իրենց հաճույքն ունեն: Սակայն այս ամենը չպետք է հաճախակի բնույթ կրի, քանի որ կարող է հակառակ ազդեցությունը թողնել:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր մեծ ու ճակատագրական սխալներ գործելու հավանականությունը շատ մեծ է: Սխալ, որը կարող է հարցականի տակ դնել ձեր հարաբերությունները Նրա հետ: Այդ ամենից խուսափելու համար աստղերը խորհուրդ են տալիս ավելի զգույշ եւ ուշադիր լինել ու ռիսկային քայլեր չանել:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր շատ փոքրիկ, բայց ձեզ եւ ձեր ընտրյալի համար շատ թանկ կորուստ եք ունենալու: Փորձեք առավել ուշադիր լինել Նրա նվիրած իրերին, հատկապես մատանուն, ընտանի կենդանիներին եւ այն ամենին, ինչի կորուստը կարող է մեծ ցավ պատճառել ձեզ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Վեր կաց, գործի անցիր, քեզ մեծ գործեր են սպասում: Այսօր ճակատագրական է լինելու քեզ համար կյանքի մի քանի ոլորտներում, այդ թվում՝ անձնական: Իհարկե, ամեն ինչ անսպասելի կլինի քեզ համար, սակայն մեծ հաճույք կպարգեւի քեզ եւ քո սիրելի էակին:

ՋՐՀՈՍՆԵՐ

Ուշադրություն դարձրեք ձեր սիրելիի ոչ վերբալ հաղորդակցությանը: Այն կարող է շատ բան հուշել ձեզ, քանի որ շատ հաճախ դիմացինի խոսքը չի արտացոլում նրա ներաշխարհը, իսկ ժեստերն ու շարժուձեւը կեղծել չի լինում: Հետեւաբար, այսօր փորձեք շատ ուշադիր լինել եւ լուրջ եզրակացություններ արեք:

ՁԿՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս էքստրավագանտ ու անկանխատեսելի լինել: Ձեր հենց այս հատկանիշները կգրավեն Նրան: Հակառակ դեպքում դուք ձանձրալի եւ անհետաքրքիր կլինեք ձեր սիրելի էակի համար, եւ Նա կմտածի փոխարինող գտնելու մասին:

15.02.16 | հասարակություն | Աստղագուշակ աստղերը