Փետրվարի 13-17-ն ընկած ժամանակահատվածում փոխարինվել է փողոցների ու բակերի 622 վնասված լուսատու

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ փետրվարի 13-17-ն ընկած ժամանակահատվածում փոխարինվել է փողոցների ու բակերի 622 վնասված լուսատու: 

 

Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Նախորդ շաբաթվա ընթացքում  կառուցվել և Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 6 փողոց: 

Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ:

 

 

23.02.17 | քաղաքականություն